1  Պենիցիլին

Երբ շոտլանդացի կենսաբան Ալեքսանդր Ֆլեմինգը արձակուրդից վերադարձավ, նա նկատեց, որ իր բակտերիաները ոչնչացվում էին ինչ-որ տարօրինակ սնկով: Դրանից հետո ժամանակակից բժշկությունը այլևս նույնը չէր:

 2  Միկրոալիքային վառարան

Երբ ճարտարագետ Փերսկ Սպենսերը աշխատում էր «Raytheon» ընկերության համար, մի անգամ մոտեցավ մագնետրոնին ու նկատեց, որ իր գրպանում դրված շոկոլադի սալիկը հալվեց: Այդ դեպքից հետո մի քանի տարի անց նա հաջողությամբ հավաքեց առաջին միկրոալիքային վառարանը:

 3  Կպչուն ամրակ

Երբ 1941թ.-ին շվեյցարացի ճարտարագետ Ջորջոս դե Մեստրալը արշավի ժամանակ նկատեց, թե ինչպես են փշածաղիկները կպչում իր տաբատին, նրա մտքում ծագեց դրա օրինակով հագուստի համար կպչուն ամրակի ստեղծումը:

 4  Կոկա-կոլա 

Ջոն Պեմբերտոնը բիզնեսմեն չէր: Նա պարզապես ցանկանում էր գլխացավեր բուժել: Իսկ նրա պատրաստած հիմնական երկու բաղադրատոմսերը պարունակում էին կոկայի տերևներ ու կոլայի ընկույզներ: Մի անգամ լաբորատորիայի օգնականը այս երկուսը պատահականորեն խառնեց ջրի հետ ու ծնվեց Կոկա-կոլան:

 5  Սլինկի զսպանակ

1943թ.-ին նավատորմի ճարտարագետ Ռիչարդ Ջեյմսը փորձում էր զսպանակներով սարք նախագծել, որի շնորհիվ կոտրվող իրերը նավում կկարողանար այնպես պահել, որ շարժումից դրանք չվնասվեին: Աշխատանքի ընթացքում, երբ նրա ձեռքից ընկնում է իր զսպանակներից մեկը, ու ցատկելով առաջ շարժվում, Ջեյմսի մոտ գաղափար է հղանում՝ ստեղծել ինքնուրույն շարժվող զսպանակ, որն էլ դառնում է այս խաղը:

 6  Կարտոֆիլի չիպսեր

Շեֆ-խոհարար Ջորջ Քրամը պատահականորեն հայտնագործեց կարտոֆիլի չիպսերը, երբ հաճախորդներից մեկը անընդհատ հետ էր ուղարկում տապակած կարտոֆիլներն ու ասում, որ դրանք բավականաչափ խրթխրթան չեն: Բարկացած Քրամը հնարավորինս բարակ շերտատում է կարտոֆիլները ու դրանք տապակում տաք յուղի մեջ ու աղ անում դրանց: Հաճախորդին դուր եկավ այս տարբերակը:

 7  Հրավառություն

Հրավառությունը հայտնագործվել է 2000 տարի առաջ՝ Չինաստանում: Լեգենդի համաձայն՝ խոհարարը պատահականորեն խառնում է քարածուխը, ծծումբն ու բորակը (սրանք այն բաղադրամասերն են, որոնք այն ժամանակ հնարավոր էր գտնել խոհանոցում): Խառնուրդը վառվեց ու երբ սեղմվեց բամբուկի խողովակի մեջ, այն պայթեց:

 8  Սուպեր սոսինձ

1942թ.-ին Հարրի Քուվերը տեսավ, որ այն նյութը («cyanoacrylate»), որը նա ստեղծել էր, ձախողվել էր: Այն կպչում էր ամեն ինչի, որ դիպչում էր, պարզապես չափազանց ուժեղ:

 9  Ռենտգեն ճառագայթներ

Ռենտգենային ճառագայթների հայտնաբերումը բոլորովին պատահական էր: 1895թ.-ին գերմանացի ֆիզիկոս Ուիլհելմ Կոնրադ Ռենտգենը կատոդային ճառագայթների խողովակներով փորձարկումներ էր իրականացնում, երբ նկատում է ինչ-որ նոր, «ամենուր թափանցող ճառագայթներ»:

 10  Պլաստմաս

1907թ.-ին բելգիացի քիմիկոս Լեո Բեքլենդը բոլորովին այլ նյութ էր ցանկանում ստանալ՝ խառնելով ֆորմալդեհիդն ու ֆենոլը, սակայն նյութերի պատահական խառնուրդից այլ բան ստեղծվեց, ու նա դրան ավելացնելով ասբեստի ու փայտի փոշի, որոշակի ջերմաստիճանի տակ ստացավ նոր նյութ, որը, անկասկած, փոխեց աշխարհը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել