Նոր էի քուն մտել: Հանկարծ արթնացա մի անու՜շ բույրից, և մի տեսակ անսովոր սառնության զգացումից: Վախենում էի անգամ աչքերս բացել ՝ ո՞վ գիտե, իսկ եթե երազ է:
Աչքերս փակ փորձում էի հասկանալ, թե ինչն է այդպես գեղեցիկ արթնացրել ինձ:
Զգացի թեթև շարժում ՝ սառնությունը էլ ավելի մեծացավ,բույրը ասես խենթացնում էր:
Պտտվեցի դեպի այդ գեղեցի՜կ աղբյուրը ՝ ասես կողմնացույցի սլաքը դեպի հյուսիս:
-Միթե՞ երազ է ` և կրկին այդ բույրը,նրա թա՜ց վարսերի անուշ բույրը:
Խենթանում եմ,բայց չեմ ուզում աչքերս բացել,ուզում եմ գտնել նրա շուրթերը, ուզում եմ զգալ նրան:
Լսեցի նրա ձայնը ՝
-Աչքերդ բաց արա:
Այդ գեղեցիկ ձայնը և անուշ բույրը մատնեց ճանապարհը դեպի նա:
Եվ ես,ասես կույրը ՝ փա՜կ աչքերով շրջվեցի դեպի նա:Արդեն ավելի մոտ էր նա:Արդեն զգում էի նրա շունչը:Շոյում էի նրա թա՜ց վարսերն ու ասես ինձ էր փոխանցվում նրա անմարդկային դողը:

-Էլ չեմ կարող (Մտածեցի ես):Սկսեցի դանդա՜ղ համբուրել նրա բամբակից էլ փափուկ շուրթերը:

Սենյակիս օդն ասես ջերմացավ մեր շուրթերի հպումից ՝ դադարեցի սառնություն զգալ:
Դադարեցի զգալ նաև շրջապատող աշխարը:
Մեկ միտք կար ` ուղղակի զգալ այս հավերժությունը:
-Նրա ամեն մի շունչը վարակում էր ինձ անհագ ցանկությամբ և ես համբուրում էի նրա քնքուշ շուրթերը այնպես ՝ ասես վերջինն էր:
Սակայն դեռ վախ կար ՝ Չե՜մ բացի աչքերս:
Նա թեքվեց դեպի ինձ և կարծես ասում էր գրկի ամու՜ր ամու՜ր:
Ենթարկվեցի,գրկեցի նրան և ասես հալվեց նա տաք ձեռքերումս:
-Սկսեց չհամբուրել:Ավելին էր ուզում:
Դողում էր նա,դողում էի ես:
Շրջվե՜ց ՝ կանչում էր:
Մոտեցա նրան և սկսեցի դանդա՜ղ շոյել նրա մազերը,ապա շուրթերը:
Համբուրելով մոտեցա կրծքերին և նրա ծա՜նր շնչից ակամա դուրս եկավ մի ցածր տնքոց,որն ավելի կանչեց ինձ դեպի նա:

Թաց էր ... և նրա այդ ցա՜ծր տնքոցն ավարտի հասցրեց մեր այդ ՝ անգիշերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել