1. Նրանք, ովքեր 6-7 ժամ քնում են, ավելի քիչ են հակված վաղաժամ մահվան ռիսկին, քան նրանք, ովքեր քնում են 8 ժամ, իսկ նրանք, ովքեր 5 ժամից քիչ են քնում, 3 անգամ ավելի հաճախ են հոգեկան խախտումներ ունենում, քան նրանք, ովքեր 8-9 ժամ են քնում:

2. Մարդու համար չկա ավելի հաճելի ձայն, քանի իր անվան արտաբերումը: Առաջին բանը, որ պետք է հիշեք ծանոթության ժամանակ, զրուցակցի անունն է, ոչ թե նրա պաշտոնը կամ մասնագիտությունը: Սա լավ հարաբերությունների կերտման առանցքային դրույթներից մեկն է:

3. Որպեսզի արագ քնես, պետք է պռկել մեջքի վրա, մեկնել մարմինը ու թուլացնել այն: Այնուհետև, պետք է փակել աչքերը ու վերև նայել, որովհետև հենց դա է քնած ժամանակ աչքերի նորմալ վիճակը: Այս դիրքում մարդը շատ արագ է քնով անցնում: Ի դեպ, այս մեթոդիկան ուսումնասիրում են ռուսական հատուկ ստորաբաժանումները:

4. Հոգեբանները պարզել են, որ կնոջից 45 վայրկյան է պահանջվում, որպեսզի գնահատի անծանոթ տղամարդուն: Այդ 45 վայրկյանից 10-ը նա ընդհանուր տպավորություն է կազմում նրա կառուցվածքի մասին, 8-ը՝ աչքերն է գնահատում, 7-ը՝ ուսումնասիրում է մազերը, 10-ը՝ շրթունքներն ու ծնոտը, 5 վայրկյան՝ գնահատում է ուսերը և 5 վայրկյան էլ ստուգում է ամուսնական մատանու առկայությունը:

5. Հոգեբանության իմացությունը բարդացնում է կյանքը, իսկ կիրառումը՝ դյուրինացնում:.

6. Օքսֆորդի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սթրեսից, հոգսերից ու անհանգստությունից ձերբազատվելու լավագույն միջոցը ընթերցանությունն է: Զարմանալի է, բայց գիրք կարդալն ավելի է հանգստացնում, քան ալկոհոլ օգտագործելը, զբոսանքը, երաժշտությունն ու թեյ խմելը:

7. Երբեմն չկիսված սերը կարող է վերաճել իսկական մոլուցքի, որը կարող է բերել հոգեկան խանգարումների, ինչպիսին, օրինակ, Ադելի սինդրոմ է (երկար ու հիվանդագին սիրային մոլուցք այլ մարդու հանդեպ, որը մնում է անպատասխան):

8. Ուսումնասիրելով ավելի քան մեկ միլիարդ թվիթերյան գրառում, որոնք արվել են սպորտային տարբեր միջոցառումների ժամանակ, գիտնականները պարզել են, որ որքան ավելի ամպագորգոռ ու վստահ են հեղինակի գրառումները, այնքան ավելի հավանական է, որ նա հաղթանակ կտանի բանավեճում: Այլ կերպ ասած՝ խոսեք վստահ, ու դուք մեծ հավանականությամբ կհաղթեք:

9. Եթե մարդը փորձում է ինչ-որ բան հիշել, բայց շարունակում է նայել ձեր աչքերին, ապա վստահ եղեք, որ նա ստում է:

10. Կանայք իրենց սիրված են զգում, երբ առերես են շփվում իրենց սիրելիի հետ, իսկ տղամարդկանց մոտ ընդհակառակը՝ էմոցիոնալ կապվածությունը հարաբերություններում հատկապես սուր է զգացվում, երբ նրանք աշխատում են, խաղ են անում, խոսում են՝ գտնվելով իրենց սիրելիի կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել