«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբից, այս մասին հաղորդում է կատալոնական «El Chiringuito» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները ցանկանում են «Ոսկե Գնդակի» քառակի դափնեկիր արգենտինացուն ձեռք բերել՝ նրա համար գերշահավետ պայմաններ առաջարկելով։

Մասնավորապես նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է ամբողջապես վճարել այն 250 միլիոն եվրոն, որը, իբրև հրաժարագին, նշված է Մեսսիի՝ «Բարսելոնայի» հետ ունեցած պայմանագրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել