Հեռավոր անցյալում ապրող մեր նախնիները օրերն արտահայտում էին ոչ թե թվերով, այլ անուններով: Ահա այդ անունները` մինչև 1-ից 30-րդ օրերը:

1-Արեգ, 2-Հրանդ, 3-Արամ, 4-Մարգար, 5-Ահրանք, 6-Մազդեղ, 7-Աստղիկ, 8-Միհր, 9-Ձոպաբեր, 10-Մուրց, 11-Երեզկան, 12-Անի, 13-Պարխար, 14-Վանատուր, 15-Արամազդ, 16-Մանի, 17-Ասակ, 18-Մասիս, 19-Անահիտ, 20-Արագած, 21-Գրգուռ, 22-Կորդուք, 23-Ծմակ, 24-Լուսնյակ, 25-Ցրոն, 26-Նպատ, 27-Վահագն, 28-Սիմ, 29-Վարագ, 30-Գիշերավոր:

Հայկական տոմարի 13-րդ` Ավելյաց ամսվա օրանուններն են.

Փայլածու, Արուսյակ, Հրատ, Լուսնթագ, Երևակ:

Այսպես, մենք ասում ենք` դասերն սկսվում են ամսի 1-ին, իսկ հին հայերն ասում էին դասերն սկսվել են ամսի Արեգ օրը: Մենք ասում են` ամսի 12-ին պիտի գնանք ցուցահանդես, հին հայերն էլ ասում էին` ամսի Անի օրը պիտի գնանք ցուցահանդես:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել