Երեւի արդեն գիտեք, որ Հայաստան է եկել @Րաֆֆին, ինքը @raffi, Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը (Raffi Krikorian)։ Դե եթե երկիր է գալիս փոխնախագահը, ինքը հանդիպում է նախագահի հետ, ու իրանք ի՞նչ են անում։ Այո, սելֆի

Այ մոտվորապես սենց ա արվում՝ նրանց համար, ով սելֆի անել չգիտի

Դե պարզ ա, որ Օբաման էս որ տեսավ, նախանձեց, զանգեց Բայդենին, բա թե, Ջո, թափով արի, Սերժը Թվիթերում առաջ ա ընկել, մի բան պետք ա անենք։ 



Ու քանի նախագահներով սենց նկարվում էին, էս սաղի մեջ ամենալուզերը Էրդողանն էր, որովհետեւ նստած, նախանձից Գյուլի գալստուկն էր ուտում։ Բա էլ ինչ անի, դրել ա, Թուրքիայում Թվիթերը փակել ա, ինչ բան ասես չի ասել սոցցանցերի մասին, հիմա սաղ տղերքը սելֆի են անում, իսկ Էրդողանը լացումա, ու Գյուլի գալստուկն ա ուտում։ 

Այ սա համառոտ կոչվում է քաղաքակրթությունների բախում, Clash of Civilizations, ինչպես ասել է ադաշս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել