Tert.am-ը գրում է.

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում Կառավարության ձևավորման հարց քննարկվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել. քաղաքական քննարկումները կշարունակվեն մինչև մայիսի 3-ը:

Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ շուրջ 1,5 ժամ տևած նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով տեղեկացրեց, որ նիստն այսօր վարել է կուսակցության նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ խոսնակը հավելեց, որ նիստում չի քննարկվել ԱԺ նախագահի թեկնածության հարցը:

«Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկենք և ձեր դատին կներկայացնեն»,-ասաց ՀՀԿ խոսնակը: 
Ինչ վերեաբերում է հարցին, թե պորտֆելներ առաջարկվելու՞ են ՕԵԿ-ը լքած նախարարներին, ովքեր կուսակցությունից հեռանալու դիմում են գրել՝ իրենց համարելով Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի անդամ կամ այլ պատճառաբանություններով, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ այդ հարցը ևս չի քննարկվել:

Անդրադառնալով ՕԵԿ-ի՝ կոալիցիան լքելուն, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ ցանկացած քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքական համակարգում, և ՀՀԿ էլ հարգանքով է վերաբերում «Օրինաց երկիր» քաղաքական ուժի այդ քաղաքական հայտարությանը: Մանավանդ որ՝ հավերժ կոալիցիաներ չեն լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել