Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդարանն այսօր տեղի ունեցած լիագումար նիստում, մայիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ, Սիրիայի հարցով բանաձև է ընդունել՝ արտահայտելով իր մտահոգությունը երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ, հատկապես՝ կապված Քեսաբում և պատերազմի կենտրոնում հայտնված խոցելի համայնքներում տիրող իրավիճակի հետ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) փոխանցմամբ՝ բանաձևը, մասնավորապես, դատապարտում է հարձակումը Քեսաբ հայկական ավանի վրա՝ նշելով, որ «ռեժիմի ուժերի և ապստամբների (որոնց շարքում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանն առնչվող անձինք կան) միջև տեղի ունեցող մարտերը հանգեցրել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող հայկական Քեսաբ ավանի բնակչության լայնամասշտաբ տեղահանմանը 2014-ի մարտի վերջին»:

Բանաձևում խոսվում է նաև էթնիկ և կրոնական տարբեր համայնքների մասին՝ ընդգծելով, որ տվյալ համայնքները միշտ եղել են Սիրիայի հասարակության մի մասը և կարևոր դեր են խաղացել Սիրիայի ժողովրդավարացման գործում և այժմ պետք է ներգրավվեն երկրի ապագայի շուրջ ցանկացած խորհրդակցություններում և հաշտեցման գործընթացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել