Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը պատրաստվում է փակել իր չաթային հավելվածը, ինչի պատճառով միլիոնավոր օգտատերեր ստիպված կլինեն ներբեռնել ու օգտվել Messenger հավելվածից։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Facebook-ն արդեն սկսել է համապատասխան ծանուցումներ ուղարկել իր օգտատերերին։ Աղբյուրը հավելում է, որ առաջին հերթին այս փոփոխությունն ազդելու է Android սարքեր ու iPhone-ներ ունեցող եվրոպաբնակ օգտատերերի վրա։

Facebook-ի խոսնակը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե փոփոխությունը երբ է տեղի ունենալու։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Mesenger-ով չաթ անելը 20%-ով ավելի արագ կլինի, քան Facebook-ի չաթի օգտագործումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել