Շատերը հատելով 30 տարեկանի շեմը՝ հասկանում են, որ իրենց կյանքի ընթացքում ոչ մի նշանակալից բան չեն արել: Այդ ժամանակ նրանց գլուխներում ծնվում է մի կպչուն միտք, որ ժամանակն անցել է և մնում է միայն համակերպվել ճղճիմ իրականության հետ: Որպեսզի այդ մտքից մեկընդմիշտ հրաժարվեք, Ձեզ ենք ներկայացնում 10 հայտնի մարդու, ովքեր իսկական հաջողությունների հասել են ոչ միանգամից և բավականին հասուն տարիքում:

Ռեյ Կրոկ՝ McDonald’s-ի հիմնադիր

Մինչև 52 տարեկան վաճառում էր թղթե բաժակներ

«1954 թվականին ես 52 տարեկան էի և ունեի շաքարախտ ու արտրիտ: Բժիշկները հեռացրել էին իմ լեղապարկը և վահանաձև գեղձի մեծ մասը, իսկ ես արդեն կորցրել էի հավատս առ ապագա», – Ռեյ Կրոկը այսպես է հիշում իր համար բախտորոշ դարձած՝ Մաքդոնալդս եղբայների հետ հանդիպման նախօրեն:

Բացի բազմաթիվ հիվանդություններից, նա մասամբ խուլ էր ու աղքատ: Կրոկը հայտնի բիզնեսմեն էր, բայց նրա բոլոր բիզնեսները պարբերաբար տապալվում էին, և երբ 1954 թվականին նրան պետք էր 15.000 դոլար վարկ՝ Մաքդոնալդսը սպառելու լիցենզիա գնելու համար, ոչ մի բանկ նրան վարկ չտվեց: Նա ստիպված գրավ դրեց իր տունն ու ապահովագրությունը… ինչից հետո նա ապրեց ևս 30 տարի ու վաստակեց 600 միլիոն դոլար:

Ջոան Ռոուլինգ՝ «Հարրի Փոթեր»-ի հեղինակը

Մինչև 31 տարեկան նպաստառու միայնակ մայր էր

Լեգենդար դարձած պատմության միտքը նրա մոտ ծագեց դեռ 1990 թվականին, իսկ հաջորդ 7 տարիների ընթացքում նա ամուսնալուծվեց, կորցրեց աշխատանքը և ապրում էր աղքատության մեջ՝ մինչև 1997 թվականը, երբ լույս տեսավ Հարրի Փոթերի մասին պատմող նրա գրքերից առաջինը: Հիմա նա ամենաշատ տպագրվող բրիտանացի գրողն է, իսկ այս տարիների ընթացքում աղքատ միայնակ մորից դարձել է միլիարդատեր բիզնես լեդի:

Ամանսիո Օրտեգա՝ Zara-ի սեփականատեր

Մինչև 37 տարեկան խանութում աշխատել է վաճառողի օգնական

Իր ընտանիքի աղքատության պատճառով Ամանսիոն անգամ դպրոցը չի ավարտել և 13 տարեկանից աշխատում էր խանութներում: Երբ լրացավ նրա 37 տարեկանը, նա բացեց իր տրիկոտաժի ֆաբրիկան: Սկզբում նա իր կնոջ՝ Ռոսալիայի հետ հենց իր տան հյուրասենյակում խալաթներ և կանացի ներքնազգեստ էր կարում: Մի անգամ հաճախորդներից մեկը հրաժարվեց ներքնազգեստի մեծ խմբաքանակի պատվերից, և որպեսզի փրկեն իրենց բիզնեսը, ամուսինները որոշեցին ինքնուրույն վաճառել ապրանքը: Այդպես էլ 1975 թվականին բացվեց նրանց առաջին խանութը՝ Zorba-ն: Այդ ժամանակ Ամանսիոն արդեն 40 տարեկան էր, իսկ 2012 թվականին Bloomberg-ը Օրտեգային ճանաչեց Եվրոպայի ամենահարուստ մարդ, ով  Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull & Bear, Zara Home, Stradivarius բրենդների սեփականատերն է:

Հարրիսոն Ֆորդ՝ դերասան և պրոդյուսեր

Մինչև 30 տարեկան աշխատում էր կահույքագործ

1968 թվականին Հարրիսոն Ֆորդը նկարահանվեց մի ֆիլմում, սակայն նրա մասնակցությամբ բոլոր էպիզոդները մոնտաժվեցին: Դրանից հետո նա որոշեց թողնել դերասանական արվեստը և զբաղվել կահույքագործությամբ և պատահաբար հանդիպեց Ջորջ Լուկասի հետ, ով նրան հրավիրեց նկարահանվելու մի ֆիլմում, որը նրան հաջողություն բերեց: Այդ ժամանակ Հարրիսոն Ֆորդն արդեն 30 տարեկան էր:

Մերի Քեյ Էշ՝ Mary Kay-ի հիմնադիր

Մինչև 45 տարեկան աշխատել է առևտրային գործակալ

Մերի Քեյը 25 տարի շարունակ աշխատել է առևտրային գործակալ և այդպես էլ չի ստացել պաշտոնի բարձրացում: Նա արդեն 45 տարեկան էր, երբ որոշեց դուրս գալ աշխատանքից և գիրք գրել բիզնեսի աշխարհում մաքառող կանանց մասին: Գրելու ընթացքում գիրքը աստիճանաբար վերաճեց նրա իդեալական ընկերության բիզնես պլանի, և նա որոշեց զբաղվել մաշկի խնամքի միջոցների առևտրով: 1963 թվականին Մերի Քեյն ու իր ամուսինը հիմնեցին հետագայում լեգենդար դարձած ընկերությունը, որի մեկնարկային կապիտալը ընդամենը 5000 դոլար էր կազմում:

«Ես ուզում էի ստեղծել մի ընկերություն, որը հնարավորություն կտա կնոջը՝ ցանկացած կնոջ, ով ունի ընտանիք և երեխաներ է դաստիարակում, ինքնուրույն զբաղվել իր կարիերայով», - պատմում է Մերին, ով շատ արագ դարձավ մուլտիմիլիոնատեր:

Հենրի Ֆորդ՝ Ford Motor Company-ի հիմնադիր

Իր ընկերությունը հիմնադրեց միայն 40 տարեկանում

Իռլանդիայից եկած ներգաղթյալների ընտանիքում ծնված Հենրին պատանեկության տարիներին փախավ հայրական տնից և հիմնվեց Դետրոյտ քաղաքում: Մինչև 36 տարեկան նա էր ինժեներ-մեխանիկ էր աշխատում Էդիսոնի ընկերությունում: Իր առաջին ավտոմեքենան նա նախագծեց 30 տարեկանում, բայց իր սեփական ընկերությունը հիմնեց միայն տասը տարի անց: Իսկական փառք ու հարստություն նա վաստակեց 1908 թվականին՝ Ford T մոդելի թողարկումից հետո: Այդ ժամանակ նա արդեն 45 տարեկան էր:

Ուրսուլա Բերնս՝ Xerox-ի գլխավոր տնօրեն

Մինչև 32 տարեկանը Xerox ընկերությունում կրտսեր պաշտոններ էր զբաղեցնում 

Ուրսուլան ծնվել է Մանհեթենի անբարենպաստ շրջաններից մեկում՝ Ստորին Իսթ-Սայդում, և իր մանկությունը անց է կացրել աղքատների համար նախատեսված «Բարուխի տներում»: Կրթություն ստանալով՝ նա 1980 թվականին աշխատանքի ընդունվեց Xerox ընկերությունում, իսկ 29 տարի անց դարձավ այդ ընկերության գլխավոր տնօրենը, ինչպես նաև առաջին սևամորթ կինը, ով գլխավորեց ամերիկյան կորպորացիաներից մեկը:

Շելդոն Ադելսոն՝ Las Vegas Sands-ի հիմնադիրը

Մինչև 30 տարեկան վաճառում էր շամպուններ ու լվացող հեղուկներ

Շելդոնը թողեց դպրոցը, երբ 12 տարեկան էր, և զբաղվել է ինչով ասես. վաճառել է թերթեր, օճառ, անձեռոցիկներ և շամպուն հյուրանոցների համար, և այլն: Հետո իր եղբոր հետ հիմնեց De-Ice-It ընկերությունը, իսկ հետո աշխատում էր որպես հիպոթեքային բրոքեր: Նույնիսկ նրա հարազատ հոր գլուխն էր պտտվում որդու աննախադեպ գործնական մտահորիզոնից. «Շելդոն, դու ասես ձիու թրիք լինես, դու ամենուր ես», – ասում էր նա՝ որդուն:

Նրա իրական վերելքը սկսեց նրանից, երբ նա Լաս Վեգասում համակարգչային ցուցահանդես կազմակերպեց, իսկ 1988 թվականին հիմնեց Las Vegas Sands, որն աշխարհի ամենամեծ խաղատունն է: Նա այդ ժամանակ 55 տարեկան էր:

Մանոյ Բհարգավա՝ 5-Hour Energy էներգետիկ ըմպելիքի ստեղծող

Մինչև 30 տարեկան քուրմ էր՝ Հնդկաստանի լեռնային վանքերից մեկում

30 տարեկանում նա թողեց քրմական գործունեությունը, եկավ ԱՄՆ և սկսեց բիզնեսով զբաղվել. նա հիմնեց մի ընկերություն, որը արտադրում էր 5-Hour Energy էներգետիկները: Ճիշտ է, նրա անվան հետ է կապված նաև խոշոր սկանդալ՝ այս ըմպելիքների վնասների մասին, բայց խոսքը դրա մասին չէ: Ամեն դեպքում, այսօր նա միլիարդատեր է:

Անդրեա Բոչելի՝ երգիչ

Մինչև 33 տարեկան բարերում ֆորտեպյանո էր նվագում 

Անդրեան 12 տարեկանում ամբողջովին կուրացավ, բայց իր ողջ կյանքի ընթացքում նա երազում էր օպերային երգիչ դառնալ: Դրա համար նա մեկնեց Թուրին, որտեղ զբաղվում էր վոկալով, իսկ երեկոյան գումար էր վաստակում՝ բարերում ֆորտեպյանո նվագելով: 1992 թվականին Անդրեան հաջողությամբ անցավ իտալացի հայտնի ռոքեր Դզուկկերոյի լսումները, ինչից հետո կույր երգչի դեմո ձայնագրությունը հասավ Լուչիանո Պավարոտտիին: Դրանից հետո Բոչելիի կարիերան կտրուկ վերև սուրաց: Այժմ նա համաշխարհային համբավ ունեցող երգիչ է և օպերային երաժշտությունը պոպուլյարացնող կերպար:

Էնգ Լի՝ ռեժիսոր

Մինչև 36 տարեկան գործազուրկ էր

Լին ուսումնասիրում էր ամերիկյան կինոարդյունաբերությունը և անգամ մի քանի հաջող ուսանողական ֆիլմեր է նկարել, սակայն դրանից հետո նրա կարիերան կանգ առավ, և 6 տարի շարունակ նա գործազուրկ էր: Միայն 1990 թվականին, երբ նա արդեն 36 տարեկան էր, Լիի սցենարները սկսեցին հաղթել մրցույթներում, և նա սկսեց իր ռեժիսորական կարիերան: Հիմա նա աշխարհահռչակ ռեժիսոր է, իսկ նրա ամենահայտնի ֆիլմերը ծանոթ են գրեթե բոլորին. «Крадущийся тигр, затаившийся дракон», «Халк», «Горбатая гора» և «Жизнь Пи»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել