Յուրաքանչյուր տարի աշխարհում տարբեր և յուրօրինակ շինություններ են կառուցվում: 2014թ.-ը աշխարհին մեծ անակնկալներ է մատուցելու: Տարեվերջին այս շինություններից յուրաքանչյուրը կներառվի աշխարհի ամենազարմանահրաշ կառույցների ցանկում:

Ֆեն-շուի օրենքներով կառուցված շինությունը գտնվում է Գուանչժոում: Ներքին շրջանի տրամագիծը 50 մետր է: Նախագծի հեղինակներն են իտալացի ճարտարապետները:

Ծովային համալիր Նիդերլանդներում: Լողացող այս ունիկալ տունն իր մեջ ներառում է 60 սենյակ: Նախագիծը մշակված է Waterstudio ընկերության կողմից:

Մշակութային կենտրոն Հարբինում, որը կառուցվելու է միայն էկոլոգիապես մաքուր հումքի հիման վրա:

Լիդենհոլլ շինությունը Լոնդոնում:

Շանհայան աշտարակը իր յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ կարող է դիմակայել փոթորիկներին: Ակնկալվում է, որ այն դառնալու է ժամանակակից Չինաստանի խորհրդանիշը:

Առևտրի կենտրոն Ռոտերդամում:

Անվերջանալի աշտարակ: Սա լինելու է աշխարհի միակ թափանցիկ երկնաքերը: Շնորհիվ արտաքին շերտի վրա կիրառված հատուկ տեխնոլոգիայի՝ հստակ անկյան տակ շինությունը տեսադաշտից «անհետանալու» է:

Գրադարան՝ կանադական Գալիֆակս քաղաքում: Այն նախատեսվում է դարձնել մշակութային հայտնի կենտրոն:

Երկնային քաղաք: Այս շինությունը կառուցվելուն պես հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ դրա բարձրությունը 838 մետր է: Աշտարակը կառուցվում է Չինաստանում:

Ճակատագրի հյուրանոց: Հյուսիսային Կորեայի ամենաբարձր (330 մ) շինությունը: 1992թ.-ին շինարարական աշխատանքները դադարեցվել էին, իսկ 2008թ.-ին՝ վերսկսվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել