Գուցե Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենացանկալի կանանցից է, սակայն ոչ նույնասեռական Մայք Ամեսի համար: Մայք Ամեսը տարօրինակ ֆոբիա ունի. նա սարսափում է Քարդաշյանների ընտանիքից: Նրան ամեն անգամ սառը քրտինք է պատում, երբ նա լսում կամ տեսնում է այս հայտնի ընտանիքի անդամներին: Նա ասում է, որ կիսամերկ Քիմին տեսնելով, քիչ է մնում զզվանքից փսխի: 

Mike says that his phobia has got worse since Kims fame skyrocketed and his fear now extends to the whole Kardashian family

Մայքն ասում է, որ իր ֆոբիան էլ ավելի սրվեց այն ժամանակ, երբ Քիմի հռչակը վերելք ապրեց: Ներկայումս նրա վախը տարածվում է Քարդաշյանների ողջ ընտանիքի վրա:


24-ամյա այս տղամարդը մի անգամ ասել է. «Միայն լսելով Քարդաշյանների ռնգային ձայները կամ մի պահ նրան հեռուստացույցով տեսնելով՝ ես սրտխառնոց եմ զգում ու սկսում ցնցվել: Ձեռքերս սկսում են դողալ ու քրտնել, շնչառությունս ծանրանում: Երբեմն աչքերս լցվում են արցունքներով, և ես ցանկանում եմ փսխել»:

Մայքըի մոտ Քարդաշյանների հանդեպ ունեցած ֆոբիան այն ժամանակ է սկիզբ առել, երբ 16 տարեկանում դիտել է Քիմի պոռնոգրաֆիկ բնույթի տեսագրությունը: Նա նշել է.

Ես մեծացել եմ կաթոլիկների ընտանիքում և փորձել եմ ճնշել իմ նույնասեռական հակումները: Դպրոցում մի շարք տղաներ ասում էին, որ Քիմ Քարդաշյանի տեսագրությունը շատ լավն է: Ես որոշեցի դիտել այդ տեսագրությունը՝ հույս ունենալով, որ դա կգրգռի ինձ:

Մի պահ դադար տալով՝ Մայքը հավելել է. «Ես ներբեռնեցի տեսանյութը և այն գաղտնի դիտեցի իմ ննջարանում: Սակայն հաստաքամակ Քիմի պատկերը ճնշող էր ինձ համար: Ես իրոք ցանկանում էի, որ նա ինձ գրգռեր, ուստի ես շարունակեցի դիտել տեսանյութը, սակայն նա ինձ ավելի ու ավելի մեծ զզվանք էր պատճառում: Երբ տեսագրությունն արդեն ավարտվում էր, ես փղձկացի: Այդ փորձառությունը ինձ սարսափեցրեց, և ես այլևս երբեք չէի ցանկանում Քիմի երեսը տեսնել: Ես ներկայումս հաշտվել եմ իմ նույնասեռականության հետ, սակայն ես ոչ մի վայրկյան չեմ կարողացել ազատվել Քիմի հանդեպ տածած վախից»:  

Mikes most recent ordeal saw him throw up after accidentally seeing Kanye Wests music video, Bound 2 (pictured in the background), which features a topless Kim straddling the singer on a motorbike

Մայքն ասում է, որ Քիմն ու նրա քույրերն շատ նման են տեսքով ու ձայնով: Մայքի սիրտը խառնում է նրանցից: Նա հատկապես զզվում է Քարդաշյան քույրերի արտաքին տեսքից: Նա չի պատկերացնում, թե ինչպես որևէ մեկը կարող է գրավիչ համարել այդ հակակրելի աղջիկներին: Քարդաշյանների հռչակը խանգարում է Մայքի կյանքի բնականոն ընթացքին: Մայքը պատմում է, որ իր ընկերները հեգնում են իրեն՝ իր այս տարօրինակ վարքագծի համար: Այս վախը շատ թանկ է նստում նրա վրա: Դրա պատճառով անգամ նրա սիրավեպերից մեկն է ձախողվել:

Պարզապես անհնար է ազատվել Քիմից, ուր մնաց նրա ամբողջ ընտանիքից: Գրեթե բոլոր կայքերն ու ամսագրերը հեղեղված են Քարդաշյանների նկարներով:

Mike says his friends tease him about his reaction to the family and his fear has even cost him a relationship

Մայքը երբևէ բժիշկների չի դիմել՝ այս ֆոբիայից ձերբազատվելու համար, քանի որ նա այլայլվում և կոմպլեքսավորվում է այս վիճակից:

Mike has never sought medical help as he is embarrassed of his condition

Մայքի համար իսկական փորձանք էր Քանյե Ուեսթի Bound 2 երգի անպարկեշտ տեսահոլովակը, որի մեջ նաև Քիմն է երևում: Նա պատահաբար է հեռուստացույցով տեսել այդ տեսահոլովակը: Այն Մայքի մոտ իր պատանեկության սարսափելի հիշողություններն  է արթնացրել: Ներկայումս նա տանել չի կարողանում ո՛չ այդ երգը, ո՛չ տեսահոլովակը: Մայքը ասում է, որ նույնասեռականների շրջանում շատերը սիրում են Քարդաշյաններին: Դրա համար էլ Մայքի համար շատ դժվար է սիրավեպ սկսել ինչ-որ մեկի հետ: Հենց որ ժամադրության ժամանակ հիշատակվում է Քիմի կամ Քարդաշյանների ընտանիքի որևէ այլ անդամի անունը, ողջ ռոմանտիկան կորում է: Հարցազրույցներից մեկի ժամանակ Մայքն ասել է. «Իմ վերջին ընկերը դիտում էր Քարդաշյանների բոլոր շոուները: Նա սկզբում զվարճալի էր համարում իմ ֆոբիան, սակայն երբ նա սկսեց ինձ հետ խոսել Քարդաշյանների մասին և ցանկացավ ինձ հետ միասին դիտել նրանց շոուն, ես գերադասեցի հրաժարվել իմ սիրավեպից»:

Մայքը հաճախ խնդրում է իր ընկերներին ստուգել, թե արդյոք այս կամ այն ամսագրում Քարդաշյյանների մասին որևէ նյութ չկա, և միայն դրանից հետո է համարձակվում ընթերցել դրանք:  Նա ասում է.

Ես չգիտեմ, թե ինչպես կարող եմ բժշկի դիմել այս հարցով: Նրանք միայն կծիծաղեն ինձ վրա, հենց որ իմանան իմ վախի պատճառը: Իմ ընկերները հաճախ ծիծաղում են ինձ վրա: Նրանք այնպիսի կատակներ են անում, որոնք խոր տրավմա են առաջացնում ինձ մոտ:

Այսպես, մի անգամ Մայքը գիշերում էր իր ընկերներից մեկի տանը: Իր այդ ընկերը զուգարանի դռան վրա փակցրել էր Քիմ Քարդաշյանի նկարը: Դրա պատճառով Մայքը ողջ գիշեր ստիպված էր զսպել իր բնական պահանջները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել