18  Պատմության ամենաերկար պատերազմը տեղի է ունեցել Նիդերլանդների ու Սիցիլիայի կղզիների միջև, որը տևել է 1651-1986թթ., և որի ընթացքում ոչ մի զոհ չի գրանցվել:


 17  1896թ.-ի անգլո-զանզիբարյան պատերազմը պատմության ամենակարճ պատերազմն է, որը տևել է ընդամենը 38 րոպե:


 16  1952թ.-ին Ալբերտ Էնշտեյնին առաջարկել են զբաղեցնել Իսրայելի երկրորդ նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է:


 15  Ջոն Քենեդին, Էնթոնի Բուրգեսը, Ալդոս Հաքսլի և Քլայվ Սթեյփլս Լյուիսը մահացել են նույն օրը:


 14  Կարլ Մարքսը ժամանակին թղթակցել է «New York Daily Tribune» պարբերականին:


 13  Կիմ Ջոնգ Իլը 6 օպերա է գրել:


 12  Ռոնալդ Ռեգանը ավագ դպրոցում փրկարար էր աշխատում և 77 մարդու կյանք է փրկել:


 11  Լորդ Բայրոնը քոլեջի հանրակացարանի իր սենյակում արջ էր պահում:


 10  1912թ.-ին Փարիզի մանկատունը վիճակախաղ անցկացրեց՝ գումար հավաքելու համար, իսկ վիճակախաղի պարգևը մանկահասակ երեխաներն էին:


 9  Նոր Օրլեանից մի մարդ ծովահեն էր վարձել՝ Նապոլեոնին Սուրբ Հեղինե կղզում գերությունից ազատելու համար:


 8  Անգլիայի Ջորջ Առաջին արքան իրականում գերմանացի էր:


 7  Առաջին աշխարհամարտի սկզբում ԱՄՆ ռազմաօդային ուժերը ընդամենը 18 օդաչու ու 5-12 ինքնաթիռ ունեին:


 6  Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Դաշնակիցների կողմից Բեռլինի վրա նետված առաջին ռումբի պայթյունից միայն Բեռլինի կենդանաբանական այգու փիղը մեռավ:


 5  Արաբական թվերը ոչ թե արաբների, այլ հնդիկ մաթեմատիկոսների կողմից են հայտնագործվել:


 4  Իսլանդիայի կառավարությունը աշխարհի ամենահին կառավարությունն է: Այն գործում է 930թ.-ից ի վեր:


 3  Չնայած 1666թ.-ի Լոնդոնի Մեծ հրդեհի պատճառած ահռելի վնասներին, որի արդյունքում 13,500 տուն վառվեց, զոհվեց ընդամենը 8 մարդ:


 2  Պիզայի աշտարակի կառուցումը սկսվել է 1173թ.-ին, այնուհետև դադարեցվել ու վերսկսվել միայն 100 տարի անց: Աշտարակի հիմքը շինարարների սխալի պատճառով ուղղահայաց չի դրվել, այդ իսկ պատճառով այն թեք է ստացվել ու երբեք էլ ուղիղ չի եղել:


 1  Հին եգիպտացիները բարձերի փոխարեն քարեր են օգտագործել: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել