Tert.am-ը գրում է.
Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում (15.02.2012թ.) Երևանի կենդանաբանական այգին ձեռք է բերել նոր բնակիչ` 3 տարեկան արու յագուար (Panthera onca): Այս մասին տեղեկանում ենք կենդանաբանական այգու պաշտոնական կայքից։
Յագուարը կատվազգիների ընտանիքին պատկանող միակ տեսակն է, որը հիմնականում հանդիպում է Կենտրոնական Ամերիկայի տարածքում, սակայն վերջինիս պոպուլյացիան շարունակում է կրճատվել որսագողության և կենսամիջավայրի քայքայման պատճառով: Յագուարը երրորդ ամենախոշոր կատվազգին է վագրից և առյուծից հետո: Վարքագծով ավելի շատ նմանվում է վագրի, քանի որ վերջինիս պես շատ է սիրում լողալ` ի տարբերություն հովազների: Հովազի ու յագուարի արտաքին նմանության պատճառով այս երկու կենդանիներին հաճախ են շփոթում: Յագուարն ավելի խոշոր է, մեծ փորով, ավելի փոքր ոտքերով և հաստ պոչով` ի տարբերություն ավելի գեղակազմ հովազի: Կենդանին ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միավորում) կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ