Աշխարհը գլխիվայր:

ՀՅԴ-ն դեռ Շերլոկ քայլեր է անում ու թաքուն է պահում իր՝ կոալիցիա լինել-չլինելու հարցը: Հարցազրույցների ժամանակ էլ և՛ նալին է խփում, և՛ մեխին: Դե երկար շարունակվել այս ամենը չի կարող, եթե նախարարական պորտֆել է ուզում, ուրեմն մոտ օրերս հստակ դիրքորոշումը կիմանանք:

ՕԵԿ-ը դառնում է ընդդիմություն: Այս բառերին ոչ ոք չէր սպասում, բայց ինքը եկավ թաքուն: 2006-ից հետո ընդդիմություն ինչ արեց, որ հիմա ինչ անի: Սա հերթական քայլ է մի քիչ դիրքերը բարելավելու համար: Դե մի երկու հատ ընդդիմադիր խոսք կասի, մի երկու հատ միտինգ կանի, ժողովուրդն էլ կասի՝ ՕԵԿ-ը տվեց ու կգնան նրա կողքը կանգնելու: Բա որ ասում եմ՝ աշխարհը գլխիվայր ա պտտվել:

Քառյակը երեկ փակ խորհրդակցություն արեց: Եթե ՀՅԴ-ն դուրս գա քառյակից, մտահոգվելու ոչինչ չկա. «Հրաշալի քառյակ» անվանումը կպահպանվի, ՀՅԴ-ն կգրավի ՕԵԿԻ տեղը, ՕԵԿ-ը՝ ՀՅԴ-ի, վերջին հաշվով բան չի փոխվի: Կարա լինի նաև «Հրաշալի հնգյակ», մի խոսքով, դռները բացեք, ՕԵԿ-ն է գալիս:

Ռեալ-Բարսելոնա արքայական գավաթի եզրափակիչ: Հայ երկրպագուները մոռացել էին քաղաքականության մասին ու պայքարում էին միմյանց դեմ: Արքայական ակումբը տարավ արքայական գավաթը: Շնորհավորում եմ «Ռեալ Մադրիդի» երկրպագուներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել