«Ավագ շաբաթը այն հատվածն է, որի անցկացման կերպը ցույց է տալիս ցանկացած հասարակության և անհատ մարդու իրական քրիստոնյա լինելու մակարդակը: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է ունենա այն գիտակցությունը, թե ինչպե՞ս կարելի է ավագ հինգշաբթի կամ ուրբաթ տոնախմբություն անել, անցկացնել զվարճանքի վայրերում, խաղատուն գնալ: Մինչև մեր Տիրոջ չարչարանքներն իր խորությամբ չզգաս, զատկական հարությունը չես կարող զգալ: Ուրեմն ավագ ուրբաթի ողջ սուգը պետք է զգաս, որպեսզի Զատիկի ամբողջ ուրախությունն ու մեծությունը հասկանաս: Պիտի իջնես այդ սուգի խորությունը, որպեսզի հասնես հարության բարձրությանը»: 
Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել