Մի քիչ քայլենք ու խոսենք Մխիթարյան Հենրիխի մասին:

Հենրիխ Մխիթարյանը համաշխարհային ֆուտբոլում վստահաբար կարող եմ ասել, որ գերաստղ է, բայց գերաստղ լինելով, համեստ ու իր գործին նվիրված անձնավորություն է, ու դա զգալու համար պետք չէ նրա հետ ծանոթ լինել: Նա չի մոռանում, որ հայ է ու իր յուրաքանչյուր գործողությունով նպաստում է հայերին: Նրա օրինակին հետևելով` բազմաթիվ երեխաներ կտրվում են փողոցից ու ձգտում են դառնալ ոչ թե Ռոնալդո, ոչ թե Պելե, այլ Մխիթարյան, ու ոչինչ, որ նրանք կարող է չդառնան լավ ֆուտբոլիստներ, բայց Մխիթարյանի օրինակով սովորում են ձգտել, սովորում են հաղթահարել դժվարությունները ու սովորում են, թե ինչպես կարելի է ՀԱՅ մնալ: Այդ հատկանիշները նրանց պետք կգան հաստատ կյանքի մնացած բնագավառներում:

Շնորհակալ եմ մեր Հենոյին՝ իր բարի մարդ լինելու համար:

Դե քայլեցինք. ժամանակն է իրար ասենք բարի գիշեր ու խաղաղ երազներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել