Tert.am-ը գրում է.

Վերահսկիչ պալատը, իր 2013թ-ի հաշվետվության մեջ անդրադառալով «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրին, առաջարկել է ՀՀ Կառավարությանը՝ նախկինում կառուցված անորակ, քայքայված և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից չընդունված գազատարների մասով նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Անդրադառնալով բուն խնդրին՝ ՎՊ-ն նշում է, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի նպատակն է` բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը և ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31 մլն ԱՄՆ դոլար:

 Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների (հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ) իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված՝ «ՍԱԴԵ ԲԸ (Ֆրանսիա) -Բլեսկ ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի և «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ, համապատասխանաբար` 4.9 մլրդ դրամ և 803.4 մլն դրամ արժեքով:

ՎՊ-ն ստուգումներ է անցկացրել 7 համայնքում: Պարզվել է, որ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր և Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613.3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են և չեն շահագործվել: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները: Ընդհանուր առմամբ այդ քայքայված և չշահագործվող մայր գազատարների շինարարության ծախսը կազմել է շուրջ 147.6 մլն դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել