Tert.am-ը գրում է.

Այսօր՝ Երևանի ժամանակով 23.30 –ին մեկնարկող Իսպանիայի արքայական գավաթի եզրափակչի Մադրիդի «Ռեալ» -«Բարսելոնա» վճռորոշ խաղից առաջ Tert.am–ը փորձեց պարզել, թե Հայաստանի քաղաքական՝ օրենսդիր և գործադիր վերնախավը որ ակումբին է երկրպագում: Հարցը հնչում է՝«Ռեա՞լ», թե՞ «Բարսելոնա»:

Եվ այսպես՝ Մադրիդի «Ռեալի» երկրպագու են՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Վերջինս, սակայն, մի վերապահում արեց.«Ես գեղեցիկ ֆուտբոլի կողմնակից եմ, այսինքն՝ լինում են պահեր, որ «Ռեալն» է ավելի գեղեցիկ խաղում, երբեմն՝ «Բարսելոնան», բայց ավելի շատ ռեալիստ եմ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ միանշանակ պնդում չունի. «Ես սիրում եմ բացառապես Հայաստանի ազգային հավաքականը, բայց կարծում եմ, որ այս խաղում «Ռեալը» շատ ավելի մոտիվացված է լինելու և կցանկանա ռևանշի հասնել «Բարսելոնայի» նկատմամբ: Բայց այստեղ նաև մեծ դեր է խաղալու Ռոնալդուի խաղալ-չխաղալը, որովհետև «Ռեալը» բոլորովին այլ թիմ է Ռոնալդուի հետ և բոլորովին այլ թիմ է առանց Ռոնալդուի, ինչին մենք ականատես եղանք Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել