Tert.am-ը գրում է.

Իրավիճակը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարված է. կարծում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Նա ադրբեջանական Trend գործակալությանն ասել է, որ այդ մասին վկայում են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների և ռազմական կառույցների հաղորդագրությունները։

Նրա խոսքով՝ այդ տեղեկություններում հաղորդվում է փոխհրաձգության բազմաթիվ դեպքերի և ավելի լուրջ խախտումների մասին, որոնք հանգեցնում են կորուստների, որոնցից յուրաքանչյուրը ողբերգություն է այդ զոհերի ընտանիքների համար։

Անձնական ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան կառույցների աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով մշտադիտարկումներ են անցկացվում։ Այդ մշտադիտարկումների մասին զեկույցները ներկայացվում են ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել