Tert.am-ը գրում է.

«Աֆին Լիզինգ» ավստրիական խոշոր լիզինգային կազմակերպության և բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» հայկական ընկերության միջև 6 տարվա պատմություն ունեցող դատական վեճը վերջապես ավարտվել է հաշտությամբ: Երեկ հայկական դատարանը հաստատել է «AM» իրավաբանական ընկերության կողմից պատրաստված հաշտության համաձայնագիրը, այս մասին տեղեկացնում է «AM» իրավաբանական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը 2006 թվականից մատակարարել է IVECO մակնիշի ավտոմեքենաներ «Սպայկա» հայկական ընկերությանը: 2009 թվականից «Աֆին Լիզինգ» ընկերությունը փորձում էր ստանալ իր լիզինգային վճարները, որի նպատակով Հայաստանի դատարաններում քննվել է 3 դատական գործ: Այդ դատական գործերում մի շարք անհաջողություններից հետո Աֆին Լիզինգ ավստրիական կազմակերպությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է «AM» իրավաբանական ընկերությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել