Ոչ միայն պարզապես մասնագիտություն, այլև՝ ամեն օր կյանքի և մահվան միջև պայքարող: Ամեն օր տնից դուրս գալիս մտածում է, որ այսօր էլ պաշտպանի իր երկրի քաղաքացուն: Պայքարներում հաղթանակող, կռիվներում՝ մաքառող, իսկ գովեստի պահին՝ համեստ հերոս: Հերոսական կյանքով ապրում են, հերոսին վայել գործում և ամեն մի բարի աշխատանքով շրջապատը բարությամբ լցնում: Նույնիսկ իրենց չհասկացողի հետ համբերատար են ու սիրալիր: Գործում են հանուն մեր իրավունքների և պարտականությունների ներդաշնակ գործունեության: Տոնդ շնորհավոր, իմ ոստիկա՛ն: Միշտ անունդ այդպես փառքով պսակիր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=412029788940700&set=a.126199954190353.36177.100004010460388&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել