Ի՞նչ կապ ունեն իրար հետ սիրիական և ուկրաինական քաղաքացիական պատերազմները: Ինչպիսի՞ նմանություններ և տարբերություններ կան այս երկու կոնֆլիկտների միջև: Արդեն վստահաբար կարելի է ասել, որ Ուկրաինան նույնպես բռնկվում է քաղաքացիական պատերազմի բոցով: Ուկրաինայում արդեն ունենք 3 հայ զոհ. առաջինը Մայդանի կողմնակից, իսկ վերջինը ռուսամետ ուժերի կողմնակից: Սիրիայում արդեն ունենք 100-ից ավելի ազգությամբ հայ զոհեր՝ 2011 թվականից սկսած: Շեղվելով թեմայից` ասեմ, որ կրկնելու եմ, քանի 3 զոհը Ուկրաինայում չի հասել սիրիականի թվերին, պետք է տարհանել մերոնց այնտեղից: Նախ սկսենք այս երկու կոնֆլիկտների նմանություններից. երկու երկրներում էլ կային մինչ կոնֆլիկտի սկսելը օբյեկտիվ դժգոհություններ երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակից, երկու տեղում էլ ներքին դժգոհությունների կրակի վրա ակտիվորեն յուղ լցրեցին արտաքին որոշ ուժեր: Երկու տեղում էլ բնակչության քաղաքականապես ակտիվ զանգվածները դուրս եկան խաղաղ ցույցերի՝ լիբերալ կարգախոսներով, իսկ իշխանության մաս կազմող որոշ վայ ուժայիններ իշխող վարչակարգերին արջի ծառայություն մատուցեցին՝ ուժով ցրելով խաղաղ ցույցերը սկզբնական շրջանում: Երկու տեղում էլ ինչպես միշտ դրանից հետո սկսեցին լիբերալները այդ ցույցերում իրենց տեղը զիջել ծայրահեղականներին. Սիրիայում՝ իսլամիստ արմատականներին, Ուկրաինայում՝ արմատական ազգայնականներին: Երկու տեղերում էլ փողոցային բախումների թեժ պահին հայտնվեցին անհայտ դիպուկահարներ և արյուն հեղեցին՝ թշնամացնելով իրար դեմ մարդկանց, սադրելով կողմերին արյուն թափելու: Դիպուկահարներին այդ` որպես կանոն, չեն հայտնաբերում երբեք: Երկու երկրներում էլ արտաքին տեսանկյունից պայքարը գնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, իսկ տուժում է բնակչությունը: Իսկ ըստ իս` վերջին նմանությունը այն է, որ երկու տեղերում էլ, եթե հաղթեն արևմտամետ ուժերը, ապա այդ ծայրահեղականները մի օր Ռուսաստանի դեմ են օգտագործվելու: Իսկ տարբերությունները, բացի տեղային առանձնահատկություններից, քիչ են: Ամենամեծ տարբերությունն այն է, որ Սիրիայում ̀ ի տարբերություն Ուկրաինայի, չկա այդպես ծայրահեղորեն երկփեղկված բնակչություն: Ուկրաինայում չկար և չկա կայացած և կուռ պետական համակարգ, ինչպես Սիրիայում. Ուկրաինայում պետական ապարատը փլուզվեց հաշված ամիսների ընթացքում, իսկ Սիրիայում 2011 թվականից այն անխափան աշխատում է: Ուկրաինայում ուժայինները միասնական չեն, իսկ Սիրիայում հիմնականում միասնական են, միայն սկզբում եղան դասալիքներ: ՄԻ խոսքով, ՈՒկրաինայում չկա մի առաջնորդ, ով կվայելի ժողովրդական լայն զանգվածների սերը, իսկ Բաշար Ասսադը, եթե չունենար լայն զանգվածների սերը, նրան ոչ մի ռուսական զենք չէր օգնի. հավատացեք ̀հեշտ չի, երբ ՆԱՏՕ-ն, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան անում են ամեն ինչ քեզ կործանելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել