Իհարկե, բավական արդյունավետ է երևույթների բաղդատման մարտավարությունը, երբ փորձ է արվում մի ամբողջ իրադարձություն մասնատել և տեղեկատվության մեջ շեշտը դնել միայն մի հատվածի վրա` այն ընդգծելով և անհիմն կարևորելով: Այդպես կոնտեքստից դուրս են հանվում երևույթներ, որոնց հիման վրա ստեղծվում է կեղծ տեղեկատվական համակարգ: Այսպիսի կառույցները կոչվում են քաղաքական միֆեր: 
Անցած մի քանի` սուր քաղաքականացված օրերի, նաև, ցավոք, առաջիկա` էլ ավելի քաղաքականացված, օրերի տեղեկատվական ներկապնակն է, թերևս: 
Որքան էլ տեխոլոգիան արդյունավետ է, չէի ցանկանա մեր մեդիադաշտում կեղծ տեղեկատվական համակարգեր նշմարել: Ի վերջո, հարգարժան PR-շիկներ, վստահ եմ՝ ավելորդ չէ հարգել մասնագիտությունը, որով զբաղվում ես, և հնարավորինս խորությամբ սերտել: Համացանցում պեղած առաջին մեթոդը կամ տեխնոլոգիան չփորձել միանգամից փորձարկել քո թիրախային լսարանի վրա: Կարելի է «մարսել»` հետ նոր մատը տանել ձգանին:
Ի վերջո, եթե ավելի «թեք» ենք մտնում, գրողը տանի, հարգելիներս, տեղեկատվական պատերազմների գործիքները, սովորաբար, օգտագործում են թշնամու դեմ: Կարծում եմ՝ հեչ էլ արդյունավետ չէ տեղ-տեղ խառնել քո թշնամու ու քո սպառողի տեղերը: Ավելին, դա, թերևս, աղետաբեր է առաջինը PR-շիկի համար: Էլ չասեմ, որ «Հայկական տեղեկատվական հասարակություն» եզրույթն էլ էդպես կդառնա «մշտական» վաղվա օրվա տեսլական: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել