Սկիզբը ազդարարված է:

Վարչապետի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Վաղուց գրված վերլուծությունների մեջ մարդիկ տեղադրում են ուղղակի նոր վարչապետի անունը ու հրապարակում են: Ու հիմնականում ասելիքները նույնն ա, որովհետև մարդկանց համար տարբերություն չկար՝ ով կլինի, մեկ ա, խոսելուց ու դժգոհելուց նույնն էին ասելու:

Ոչ այդքան թեժ, որովհետև դեռ վարչապետի հարցի ազդեցության տակ են, քննարկվում է ԱԺ նախագահի հարցը. հեսա մի քիչ թեթևանան վարչապետի հարցից, ավելի բուռն կսկսեն ԱԺ նախագահի հարցի քննարկումները: Դե վերլուծականները էս դեպքում էլ են արդեն պատրաստ, մնում է իմանան՝ ով է, ու շրջանառությունը սկսվի:

Քառյակում տարբեր տրամադրություններ է տիրում: Այս հարցը կպարզվի 20 օրից: Բայց երեկ Ստեփան Մարգարյանը և Լևոն Զուրաբյանը երկար քայլել են Կիրովի Մանկական այգում: Հույս ունեմ՝ մտածում էին, թե ինչպե՞ս կարելի է օրենքի ուժով ազատվել ԼԳԲՏ-ներից, որ գրանտագեներացվածները չկարողանան խոչընդոտել, թե չէ մնացած իրենց խոսակցությունները այս պարագայում ոչինչ չեն տալու մեզ:

Տիգրան Կարապետիչը մեծ թափով վերադառնում է: Երեկ էլ էր հարցազրույցներ տալիս, խոսում: Հեսա ազգի մնացած կեսն էլ ադամանդ կստանա, որովհետև Կարապետիչի քաղաքականությունը կոնկրետ հեռուստացույցներ ու ադամանդներ բաժանելու մեջ է կայանում. անշառ քաղաքականություն ա էլի:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորներից ով կգնա նոր կառավարություն, նրան կհեռացնեն կուսակցությունից: Շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ԲՀԿ-ական պատգամավորը լքել է կուսակցությունը, չեմ կարող ասել՝ նա կգնա՞ կառավարություն, թե՝ ոչ, բայց կարծես գործընթացը սկսվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել