Samsung Galaxy S5-ով ճաշ են պատրաստում))) [տեսանյութ]MWnews.am
-ը գրում է.

Samsung Galaxy S5-ը մեծ հանրաճանաչություն է վայելում փորձարարների մոտ, և նրանք սարքը փորձարկումների են ենթարկում՝ երբեմն անհեթեթության աստիճանի (Samsung Galaxy S5 –ի դիմացկունությունը ստուգել են մուրճի միջոցով): Դրանցից մեկն առաջարկում ենք ձեր ուշադրությանը: S5-ը տեղադրել են եռացող ջրի մեջ և թողել մի քանի րոպե: Ի զարմանս մեզ, սարքավորումը այս "արկածին" նույնպես դիմացել է, ուղղակի գերտաքացել է: Իհարկե, դրանից հետո Galaxy S5-ը հանել են ջրից և մաքրել մակերևույթի խոնավությունը; Դրանից հետո սարքը չի արձագանքել որոշ հրահանգներին կամ շատ դանդաղ է դրանք կատարել, իսկ հետո հանկարծակի անջատվել է: Իսկ ի՞նչն է դարձել սմարթֆոնի մահվան պատճառը՝ ջրի ներթափանցումը, թե՞ պրոցեսորի գերտաքացումը: Այս հարցը, ցավոք սրտի, հանելուկ է մնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել