Եթե ես լինեի վարչապետ, ապա կմտածեի, թե ինչ քայլ կարելի է անել, որպեսզի երկրում ստեղծեի աշխուժություն, տնտեսական ակտիվություն, պետք է պարզ քայլեր մտածել և հեռու մնալ թիթիզ տերմիններ օգտագործելուց և ամեն ինչ լավ կլինի՝
1. Վրաստանը հսկայական աշխատատեղեր ստեղծեց ու տնտեսական ակտիվություն հաղորդեց երկրի ներսում շատ պարզ ձևով. մեքենաների մաքսատուրքը նվազեցրեց, ինչը ստիպեց որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի վարորդները գնան Վրաստան մեքենա և ավտոպահեստամասեր բերելու: Ով մեկ անգամ եղել է այնտեղ, կփաստի, թե ինչքան վրացի է լավ բիզնես անում իր երկրի վարած ճիշտ քաղաքականության համար: Այսինքն՝ նոր վարչապետը ճիշտ կանի, եթե նվազեցնի մեքենաների մաքսատուրքը, դրանով Հայաստանում կշատանան մեքենաները, շատ գործ կունենան հարյուրավոր արհեստավորներ, գազի ու բենզինի շրջանառությունը կշատանա և ԱՄԵՆԱԿԱՐևՈՐԸ՝ մենք կարող ենք օգտագործած ավտոպահետամասեր վաճառել մեր հարևան 70-միլիոնանոց Իրանի քաղաքացիների համար. այնտեղ գները շատ բարձր են: Այս քայլով մենք կստեղծենք ժամանակին Հայաստանը զարգացրած «շինարարական փուչիկի» էֆեկտը, ինչը կարճաժամկետ կտրվածքով արդյունավետ է. 
2. Հայաստանի ամենահպարտ ու ամենաաղքատ շրջաներից մեկը սահմանմերձ Բերդն է. այնտեղ մեկ անգամ եղած մարդիկ նկատած կլինեն, թե ինչ վիճակում է ժողովուրդը: Կառավարության հատուկ որոշմամբ Բերդում, Ճամբարակի և Վարդենիսի շրջաններում ներդրումներ անողներին 5 տարով կազատեմ հարկերից: Տվյալ դեպքում այնտեղ կարող է զարգանալ պահածոների, չրերի և կարտոֆիլի արտադրությունը: Հարգելիներս, այս շրջաններում ոչինչ չկա, պետությունը փող չի ստանում և ստիպված է լինում ծախսել. ԼԱՎ ՉԻ ԼԻՆԻ, եթե գոնե աշխատատեղեր ստեղծվեն, ինչը կնպաստի, որպեսզի պետբյուջեից նպաստները կրճատվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել