1. Ապացուցված փաստ է, որ կանանց ուղեղը 10%-ով ավելի փոքր է տղամարդկանց ուղեղից: Թեպետ, ինտելեկտի մակարդարկի վրա դա բացարձակ չի ազդում:

2. Իսկ ահա տղամարդկանցը տարիքի հետ ավելի արագ է փոքրանում, քան կանանցը:

3. Միևնույն խնդիր լուծելու համար կանայք և տղամարդիկ գործի են դնում ուղեղի տարբեր բաժինները:

4. Եթե տղամարդը մոլորվի, ապա կհիշի շարժման ուղղությունը և անցած հեռավորությունը, իսկ կինը՝ օբյեկտ-ուղենիշները:

 

5. Կանայք իրադարձությունները հաճախակի հիշում են մանրամասնություններով, իսկ տղամարդկանց բավական են ամփոփիչ մտքերը:  

6. Տղամարդիկ ավելի արագ են ընկալում տեղեկատվությունը, քանի որ ավելի արագ են արձագանքում, սակայն…

7. Կանայք կարող են ընկալել տեղեկատվական մի քանի հոսք միանգամից, իսկ տղամարդիկ նյարդայնում են, երբ հարկ է լինում լրացուցիչ ինչ-որ գործողություն կատարել:

8. Տղամարդիկ ավելի ընդունակ են ճշգրիտ գիտություններում, իսկ կանայք հեշտությամբ են հմտանում հումանիտար գիտություններում:  

9. Տղամարդիկ սեքսի մասին մտածում են յուրաքաչյուր րոպե, իսկ կանայք այդ մասին հիշում են մի քանի օրը մեկ:

10. Կանայք շատախոս են: Այդ հատկությունը պայմանավորված է ուղեղի հաճույքի կենտրոնի աշխատանքով: Խոսակցությունը նման է օրգազմի:

11. Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են արձագանքում կտրուկ և նյարդայնացնող ձայներին:

12. Վստահության զգացողություն հաստատելու համար կնոջը հարկավոր է մոտ 20 վայրկյան տևող ամուր գրկախառնություն:

13. Կանայք օրվա ընթացքում գրեթե երեք անգամ ավելի շատ բառ են օգտագործում, քան տղամարդիկ:

14. Կանանց ուղեղն աշխատելիս ավելի ուժեղ է «տաքանում», քանի որ ավելի շատ գլյուկոզա է «այրվում»:  

15. Կանանց և տղամարդկանց մոտ հումորը տարբեր կերպ է ընկալվում: Տղամարդկանց զվարճացնում է ուրախալի ավարտը, իսկ կինը հաճույք է ստանում հումորի սրությունից, և վերջում նույնիսկ ավելի շատ է ուրախանում, քան տղամարդը:

16. Կանանց մոտ ավելի լավ են զարգացած կազմակերպչական ունակությունները:

17. Տղամարդկանց լսողությունն ավելի թույլ է, քան կանանցը: Հենց այդ պատճառով կանայք կարողանում են լսել ձայնի տատանումների չնչին փոփոխությունները:

18. Տղամարդիկ խոսքը ընկալում են տրամաբանության միջոցով, այդ պատճառով «լսում են այն, ինչի մասին ասվում է», իսկ կանայք միացնում են նաև զգացմունքները և ներըմբռնումը:

19. Կանայք իրենց բնույթով ավելի շփվող են, իսկ տղամարդիկ ագրեսիվ մրցակցող են: Այդ պատճառով նրանք հաճախակի են ծեծկռտուքների մեջ հայտնվում: Հենց նույն պատճառով կանայք նյարդայնանում են, որ արական սեռի ներկայացուցիչները չեն կարողանում երկար ժամանակ զրույց վարել, իսկ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տղամարդկանց խոսքն ավելի թույլ է զարգացած:

20. Եթե ճանապարհին գնդակ լինի դրված, ապա տղամարդը ոտքով կհարվածի նրան, իսկ կինը կբարձրացնի և կրծքին կսեղմի: Այդպես արտահայտում են կանանց և տղամարդկանց բնական տարբեր գործառույթները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել