Tert.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի համար երկակի նշանակություն ունի. լավ է, որ նա նշանակվեց, քանի որ Արմեն Մարտիրոսյանը մտավախություն ուներ, որ վարչապետը կարող էր լինել ռուսական՝ ոչ հայաստանյան դաշտից, իսկ վատ է, որովհետև շրջանը փակվեց, ու նրա նշանակումով համակարգն իրեն ամբողջացրեց:

«Ու ինձ համար միանշանակ է, որ դրական փոփոխության որևէ ակնկալիք որևէ մեկը չպիտի ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Մարտիրոսյանը, ում կարծիքով, եթե Տիգրան Սարգսյանի դեպքում իշխող մեծամասնությունը զբաղված էր իմիտացիայով, որ նա «բարեփոխիչ» էր, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում այդ փուլը պետք է ավարտված համարել:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԱԺ նախկին նախագահը համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչն է, որը պետք է մի կողմից զբաղվի այն ամրապնդելով, մյուս կողմից՝ խնամիական կապերով «Բարգավաճ Հայաստանի» ոտքն ու ձեռքը կապելով և այլընտրանքին իշխանական գործընթացների տրամաբանության մեջ բերելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել