Շատերը լսեցին, բայց քչերը հավատացին: Ես էլ չհավատացողների թվում էի: Մտածեցի դե խոսում են էլի էս հայերը: Ասում էի, ի՞նչ նավակ, Ի՛նչ բան... Բայց հրապարակումը հրապարակման հետևից: Չէ Սևանի հատակին իրոք նավ է հայտնաբերվել: Այն 1,5-2 մետր լայնություն եւ 8 մետր երկարություն ունի եւ գտնվում է 15 մետր խորության վրա: Նավակի մոտ նաեւ մարդկային ոսկորներ կան: Թե դա ինչ նավ է, ինչ ոսկորներ են և նավը որ թվականին է պատկանում այս օրերին փորձում են պարզել ջրասուզակները: Եվ այսպես Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնի սուզակները հուլիսի  10-21-ը հնագիտական աշխատանքներ  են անցկացնում Սեւանա լճում: Կենտրոնի ղեկավար Կլոդ Թուլումջյանի խոսքով սուզակների գործն է նավակից մի հատված եւ մի քանի այլ նմուշներ հանձնել գիտնականներին հետազոտության համար: «Լճում հայտնաբերված նավակը կոտրված է, պետք է նաեւ վերականգնենք` ցույց տալու թե ինչպիսին էր այն խորտակվելուց առաջ եւ հետո:

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով` սուզակների բերած նմուշն անհրաժեշտ է նախ թվագրելու համար: «Եթե նավակը նոր չի խոտակվել, այլ մի քանի տասնյակ, հարյուրավոր տարիների հնության է, ապա ինչ-որ ծրագրով կդիմենք Մշակույթի նախարարությանը այն պահելու եւ պահպանելու համար»,- ասաց նա: Ավետիսյանը բացառեց նավակի` մոտ ժամանակներս հանելը. սուզակները դեռ պետք է մաքրեն այն ժամանակակից ցանցերից, որոնք մնացել եեն ձուկ եւ խեցգետին որսալու արդյուքնում, կնկարահանեն եւ ապա կդիմեն Մշակույթի նախարարությանը` նավակը «թանգարանացնելու» մասին:

Այսօր լուսանկարվել և տեսանկարահանվել են նաև ավազանից հանված ջրային բույսերի նմուշները, զոպլանկտոնները: Այս բոլորը հանձնվել է Գիտությունների Ակադեմիայի գիտնականներին և Սևանի Ազգային պարկին :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել