Ինչպե՞ս, ե՞րբ ու ո՞ւմով սկսվեց մեր արտամղումը աշխարհի քարտեզից։
Այս հարցի պատասխանը գտնելու համար հարկ է կտրվել դարերով մեզ ներշնչվող այլևայլ գաղափարներից, և սթափ գնահատել դարեր տևած սահքը դեպի վար ու վար:
Քրիստոնեությո՞ւնը՝ իր անարի փիլիսոփայությա՞մբ:
Ավագ քրիստոնյա եղբա՞յրը՝ իր ներքին օրգանների ակտիվությա՞մբ:
Մեր ապուշ կարճամտությո՞ւնը:
Մեր վզին փաթաթված լաքեյ կուսակցություննե՞րը:
Թե՞ բոլորը միասին․․․
Նկատեցի՞ք, որ թուրքի գործոնը դեռ չկա, որովհետև էն ինչ մենք արինք Առաջին համաշխարհայինի ընթացքում՝ օտար երկրում ընկնելով քրիստոնյա «եղբոր» խելքին ու ելնելով փաստացի տանտիրոջ դեմ։ Ու կույր ձևանալով՝ մոռանում ենք մեր արածը, ու ամեն ինչում մեղադրում ոսոխին։
Եվ արտածելով թվարկածից՝ ՄԵՆՔ, ՄԵՆՔ ու նորից ՄԵՆՔ ենք մեղավոր, ինչ-որ պատահում է մեզ հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել