Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում կայացած արտահերթ մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել անհապաղ հանրաքվե անցկացնել՝ երկրի ճակատագիրը վճռելու համար, այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։

Նրա խոսքով՝ Ուկրաինան մեկ ոտքով արդեն քաղաքացիական պատերազմի մեջ է, իսկ հակամարտության սրմանը մասնակից է ԱՄՆ-ն։

Յանուկովիչն ընդգծել է, որ Ուկրաինան շարժվում է դեպի սնանկացում, իսկ երկրի ժողովուրդը երբեք չի ընդունի ազգայնականների թելադրածը։

«Ուկրաինայի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, երկիրը շարժվում է դեպի սնանկություն, իսկ դա սկսել է Մայդանից, երբ ազգայնականների մի մասն սկսեց իր կամքը թելադրել բնակչության մեծամասնությանը՝ ուժ կիրառելով, իսկ հետո նաև զենք օգտագործելով»,-ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել