Lurer.com-ը գրում է.


Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը, իր ընտանիքի և ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» խմբից հայտնի Արտակ Գասպարյանի հետ միասին նախաձեռնել են սոցիալական ծրագիր և սոցիալապես անապահով քաղաքացիներին մեկ տարի շարունակ՝ ամեն շաբաթ և կիրակի օրերին կապահովեն սննդամթերքով:

Ծրագիրը գործում է տարեսկզբից՝ Քանաքեռում և Հույսի Ավանում: Ծրագրում ընդգրկված են ամենախոցելի վիճակում գտնվող ընտանիքները:

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան, ով նաև Հայկ Մարությանի ընտանիքի լավագույն բարեկամն է, ծանոթանալով Հայկի ծրագրին, նախաձեռնությանը նվիրել է ավտոմեքենա, որպեսզի քաղաքացիներին սնունդ հասցնելը դառնա ավելի հարմարավետ:

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը Լուրեր.com-ի հետ զրույցում, ողջունելով Հայկ Մարությանի ծրագիրը, նշեց, որ ուրախ է, որովհետև կարողացել է աջակցել և իր մասնակցությունն ունենալ այս նախագծում:

«Ես հույս ունեմ, որ մեր աջակցությունն այս նախաձեռնությանը կլինի շարունակական, և մեզ կմիանան նաև այլ կազմակերպություններ: Այսօր, նախագծի հետ համագործակցության շրջանակում, «Karloff» չեխական ռեստորանը տրամադրել է սնունդ, ու կցանկանայի, որ այլ ռեստորաններ և սննդի ցանցեր ևս միանային այս նախագծին: Կարծում եմ` սա նրանց համար պատվաբեր կլիներ»,- ասաց Պետր Միկիսկան:

Լուրեր.com-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Չեխիայի դեսպանին աջակցության համար: 

Հայկը նշեց, որ այսօր հայտարարված է «Չեխիայի օր», և քաղաքացիներին տրամադրելու են չեխական խոհանոցի ուտեստներ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել