Tert.am-ը գրում է.

Ապրիլի 9-11-ը Բուենոս Այրեսում` Բորխեսի մշակութային կենտրոնի «Վիլյամս» սրահում, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպել են Բուենոս Այրեսի պետական համալսարանը, համալսարանին կից Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը և Բուենոս Այրեսի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ համաժողովին մասնակցել են Արգենտինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի համալսարանական, ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լոս Անջելեսի համալսարանի դասախոս, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, Փարիզի գիտահետազոտությունների ազգային կենտրոնի Ռուսաստանի, Կովկասի և Արևելյան Եվրոպայի երկրների հարցերով ինստիտուտի դասախոս, սոցիոլոգ-պատմաբան Կլեր Մուրադյանը, Արգենտինայի «Սան Անդրես» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը, Թուրքիայի Բոգազիջի համալսարանի դասախոս Մեհմեթ Փոլաթելը, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Լատինական Ամերիկայում հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը և այլոք:

Միջոցառմանն ընթեևցվել է Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ «հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ըդլայնումն ինչպես բարոյական, այնպես էլ՝ իրավական հարթության մեջ է, քանի որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը հանգեցնում է անպատժելիության մթնոլորտի ստեղծման, նոր ցեղասպանությունների և էթնիկ զտումների խրախուսման»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել