Ուժն իրենով չեզոք երևույթ է, այն չունի ո՛չ դրական, ո՛չ բացասական ուղղվածություն: Երբ ուժին որևէ ուղղվածություն ենք տալիս, այն կրում է այդ վեկտորը: 
Օրինակ` բացասական ուժ կամ դրական ուժ: Մենք դարերով ուժը ընկալել ենք իբրև բացասական վեկտոր ունեցող երևույթ, ու մեր պատկերացումները ուժի մասին խանգարում են մեզ նորմալ հարաբերություններ կառուցել: Մեզանում ուժեղ է նվաստացնելու, քանդելու, սպանելու և այլ բացասական բաներ անելու կարողություն ունեցողը: Նա, ով ուժը օգտագործել է դրական վեկտորով, մեզանում համարվել է լավագույն դեպքում ԲԱՐԻ, միևնույն ժամանակ բարությունն ու հնազանդությունը, թուլությունն ու խեղճությունը մեզանում ևս հոմանիշներ են, ուստի մենք ՈՒԺԸ որպես դրական վեկտոր ունեցող երևույթ երբեք ըստ արժանվույն չենք ընկալել ու կիրառել:

Հ.Գ. շահել են այն սոցիումները, որոնք հասկացել, գնահատել ու կարողացել են կյանքում կիրառել ուժը դրական վեկտորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել