Այսօր լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը շատ ցնցող հայտարարություն արեց: Ըստ նրա, ԲՀԿ-ի համար այսօր կարևոր է ոչ թե սահմանադրական բարեփոխումները այլ, ուշադիր, որ իրենք` ԲՀԿ-ն, տնտեսության վերաբերյալ բազմաթիվ լավ մոտեցումներ ունեն և, որ իրենք Ծաղկաձորում տնտեսական ֆորում են անելու և քննարկելու են Հայաստանի ապագա տնտեսական համակարգի ու տնտեսական քաղաքականության հարցերը: Մի խոսքով ԲՀԿ-ն այնպիսի դարակազմիկ տնտեսական ծրագիր ու մոդել է առաջարկելու, որը Հայաստանի տնտեսությունը դուրս կբերի այս անդունդից:
Մի անկեղծ բան. եթե ԲՀԿ-ում իրականում չգիտեն, թե ինչն է մեր տնտեսության այսօրվա գարշելի վիճակի պատճառը, և այդքան գումար են ծախսում ու ֆորում են կազմակերպում, որ հասկանան դրա պատճառը, ապա կարիք չկա, հուշենք մարդկանց թող չչարչարվեն:
Եվ այսպես, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ՉԱՐԻՔԸ ԴԱ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ Է ՈՒ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ: Ու եթե չեմ սխալվում ԲՀԿ առաջնորդը հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր օլիգարխներից մեկը, ամենախոշոր մենաշնորհի տերը: Ու այստեղ հարց է առաջանում, Իսկ ԲՀԿ-ի տնտեսական տեսլականում տեղ կգտնի՞ օլիգարխիայի և օլիգոպոլ տնտեսության դեմ պայքարը: Այսինքն ԲՀԿ-ն կպայքարի՞ ինքն իր դեմ:
Հ.Գ. Միգուցե ԲՀԿ-ն տնտեսական ֆորում չանի, այլ հավաքվեն ԲՀԿ-ականներով ու իրենց առաջնորդ Ծառուկյանից պահանջեն, որ նա հրաժարվի իր օլիգոպոլ դիրքից, իր օրինակով վարակի մյուս օլիգարխներին ու առանց տնտեսական ֆորում անելու, «ՇՈՎՈՒ» սարքելու Հայաստանի տնտեսությունը դուրս բերի այս անհույս վիճակից:
Բայց մյուս կողմից դժվար թե Ծառուկյանը այդպիսի բան անի, քանի որ, ինչպես ասում են, ՄԻԱՅՆ ՀԻՄԱՐԸ ԿԿՏՐԻ ԱՅՆ ՃՅՈՒՂԸ , ՈՐԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ Է....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել