Երեկ երեկոյան կայացավ ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն կուսակցությունների նախագահների հանդիպումը, որից հետո ուժերը հանդես եկան համատեղ մամլո հաղորդագրությունով, որին կցված էր լուսանկար հանդիպումից:


Եվ ահա այս լուսանկարն իսկապես խախտել է իշխանությունների նյարդերն ու լրջորեն փչացրել նրանց տրամադրությունը: Իսկ դա երևաց այսօր առավոտյան, երբ բացեցի իմ ֆեյսբուքյան էջը և անմիջապես նկատեցի, որ Ֆեյսբուքում ինչքան ֆեյք ու մոռացված դեմքեր կային, ինչքան թաքնված իշխանականներ կային, այսօր լծվել են նկարը փնովելու, մեկնաբանելու, ծաղրելու անշնորհակալ, բայց երևի լավ վճարվող գործին: 
Այլ կերպ ասած՝ այս լուսանկարի պատճառով «Ստարտ» հրամանն է իջեցվել բոլոր-բոլորին, ու մարդիկ անցել են գործի. հո չեն գրում, հո չեն «հումորներ» անում, հո չեն մեկնաբանում, այնպես, որ մարդու ծիծաղ է գալիս: Գոնե, այ մարդ, առաձին-առաձին անեիք կամ գոնե տարբեր ժամերի, որ էսքան հստակ չզգացվեր ձեր «վերևների» ակնհայտ տագնապն ու իրար խառնվելը, թե չէ այսպես համ իրանց խուճապն եք մատնում, համ ձեզ եք մատնում:
Պատկերացնում եմ, որ մի նկարն է առաջացրել այսպիսի խուճապ, բա ինչ կլիներ, եթե տեղեկատվություն հայտնվեր այն մասին, թե ինչ են կոնկրետ խոսացել ու ինչ համատեղ գործողությունների շուրջ են պայմանավորվել կուսակցությունների ղեկավարները: Մի իսկական ողբ ու կական կսկսվեր երևի, ճամպրուկային տրամադրություններ: Եթե նկարն է այսպես բոլորին խառնել իրար, ուրեմն իշխանությունների վիճակը իսկապես լուրջ է:
Իսկ «ստարտ» հրամանով լուսանկարի վերաբերյալ գործի անցած ֆեյքաիրական էջերին միայն խորհուրդ եմ տալիս մի քիչ թուլանալ. մի քիչ պրոֆեսիոնալ աշխատեք էլի, թե չէ ծիծաղալու է իսկապես այս ամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել