Tert.am-ը գրում է.

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը մեկնաբանել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 1915 թ.-ի դեպքերին առնչվող բանաձևի ընդունումը, տեղեկացնում է T24 կայքը։

«Թեման ներքաղաքական քննարկման առարկա դարձնելը գեղեցիկ քայլ չէ»,-ասել է նա։

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, թուրք լրագրողների հարցերին պատասխանելով, նշել է, որ Անկարան պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալու։

«99 տարի առաջ Ամերիկայից շատ հեռու մի վայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին պնդումները, որի շուրջ գիտական աշխատանքներ չեն իրականացվել, և մենք պնդում ենք, որ նման բան տեղի չի ունեցել, այսօր ԱՄՆ-ի ներքաղաքական քննարկման նյութ դարձնելը հաճելի չէ»,-ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել