Համբերությունը կյանք է...

Երեկ կրկին գուշակում էին` ով կլինի վարչապետը, մարդկանց մի մասն էլ համբերատար սպասում էր ՀՀԿ ԳՄ նիստին՝ հույս ունենալով, որ այդ նիստի ժամանակ կասեն նոր վարչապետի անունը: Բայց շատերը միանգամից հիասթափվեցին ու անցան կրկին գուշակությունների դաշտ, երբ զgացին, որ այդ նիստի ժամանակ ոչինչ չեն իմանալու:

Ապագան գուշակող մարդիկ էլ կան աշխարհում, որոնք համայն հայությանը երեկ իրենց ապագայի մասին տեսլականը հայտնեցին, մարդիկ էլ միանգամից սկսեցին իրենց վերլուծությունները, կռիվները, բայց ապագան հերքվեց, և մենք մինչ միստիկական 14.04.14-ը պետք է սպասենք վարչապետի անվանը: Ասում եմ` կարան լավ բիզնես անեն, մարդկանց ապագան գուշակելով, բայց ոնց որ թե սաղի ապագան գուշակելուց ասում են, որ դու էլ ես վարչապետ դառնալու:

Երեկ լրացավ 22 տարի այն օրից, երբ Մարաղայում ջարդվում էր անմեղ հայը: 100 տարվա մեջ մի քանի անգամ թուրքը փորձել է բնաջնջել էթնիկ հային, չի կարողանում համակերպվել այն մտքին, որ աշխարհում հայերը կան ու կլինեն: Հիմա էլ հարձակվել են Քեսաբի վրա, բայց քեսաբցին փրկվեց ու սրանից հետո ամեն մի հարձակման ժամանակ արժանի պատասխան է ստանալու:

Արսեն Խոջոյանը երեկ Ադրբեջանից ետ վերադարձրվեց: Արսենը պնդում էր, որ միամտաբար է անցել սահմանը, հիշում եմ, որ նրա բարեկամը՝ Խոջոյան մեծն էլ էր միամտաբար սահմանն անցել. իմ կարծիքով, պետք է այդ հատվածները մի ձև ապահովվել, որ մարդիկ միամտաբար չկարողանան անցել սահմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել