1. Ովքեր քեզ ուղարկում են ընկերանալու հրավեր, դու ընդունում ես, իսկ իրենք 2 օրից քեզ ջնջում են:

2. Ովքեր սկզբունքորեն չեն պատասխանում քոմմենթներին, կամ միայն լայքում են:

3. Ովքեր իրենց ծննդյան առթիվ շնորհավորածներին շնորհակալություն են հայտնում մեկ գրառմամբ ՝ «Շնորհակալություն ջերմ խոսքերի համար»: (եթե իհարկե 5000 հոգի պատին չի գրել): Թե ասա՝ այ բջիջ, մենք մեր գործերը թողած քեզ բան գրենք, քեզ էլ ոչ ավել, ոչ պակաս բռնի ու զվյոզդը հենց ծնունդիդ օրը խփի՞:

4. Ովքեր նամակը կարդում են ու չեն պատասխանում կամ էլ մի 2 ամսից նոր հիշում են: Սրանք պետք ա գտնվեն անմիջապես Սատանայի վերահսկողության ներքո, որ կրակը խառնողները գլուխ չպահեն:

5. Ովքեր վերջին գրածիդ առնվազն սմայլիկով չեն պատասխանում/եթե, իհարկե, դուք չեք այն դնողը/:

6. Ովքեր առավոտից իրիկուն ուզում են քեզ խաղացրած լինեն/չնայած սրանց կարելի ա չուղարկել, որովհետև քրեական օրենսգրքերով հոգեկան հիվանդներին հարկադիր բուժում են նշանակում/:

7. Ովքեր առանց քեզ տեղյակ պահելու ավելացնում են քեզ ինչ-որ անկապ խմբերում, օրինակ՝ «Հայկական բալետի պատմություն»: Թե ասա՝ հայկական բալետ կա՞, որ մի հատ էլ պատմույթուն ունենա, կամ ես ի՞նչ կապ ունեմ բալետի հետ, եթե ես Կոկա-Կոլա եմ սիրում:

8. Ովքեր 2010 թվականից քո հետ ընկեր են, բայց մի անգամ գոնե հալդ չեն հարցրել, բայց օրը մեջ խնդրում են, որ իրա քրոջ ընկերուհու հորոխպոր թոռան նկարը լայքես, որ ինքը հաղթի ինչ-որ անկապ մրցույթում ու ստանա 20 տոկոս զեղչի քարտ: Ես դրանց դեմը սենց եմ առնում --> Open message --> Mark as Unread --> Apply.

9. Ովքեր մի նախադասությունը մասերի բաժանած են նամակ գրում ու նամակի ծլնգոցով գլուխդ տանում:

10-րդն էլ ըստ ճաշակի:

Եթե Դուք սրանց մեջ չեք մտնում, չմտածե՛ք, թե Դժոխք չեք ընկնելու. մի բան էլ Ձեզ համար կմտածենք: :Դ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել