1. 2012թ.-ին ավելի քան 150 երեխայի Խալիսի (Խալի (զորավարի կոչում) կինը) անունն են կնքել:

2. Արինա՝ այսօր ԱՄՆ-ում ամենահաճախակի տրվող անունն է:

3. Գուենդոլին Քրիստին, ով ֆիլմում մարմնավորում է Բրիենային, չգիտի իր ծննդյան օրն ու տարեթիվը:

4. Սոֆի Թյորները, ով մարմնավորում է Սանսա Սթարքին, մի շուն է որդեգրել, որը ֆիլմում խաղացել է իր գայլի դերը, իսկ շան անունը Զուննի է:


5. Ձիու սիրտը, որը Դեյեներիսը կերավ Խոլ Դոգոյի համար, իրականում 1 կգ քաշով դոնդողանման նյութ է:


6. Պիտեր Դինքլիջը բուսակեր է: Եվ ամբողջ միսը, որ նա ուտում է ֆիլմի ժամանակ, իրական չէ: 

7. «Գահերի խաղը» առաջին ֆիլմն է, որտեղ նկարահանվում է Արիայի կերպարը մարմնավորող Մեյսի Ուիլիամսը

8. Ջերոմ Ֆլինը, ով մարմնավորում է Բրոնի կերպարը, 90-ականներին «Robson & Jerome» երաժշտական խմբի անդամ է եղել, և նրանց երեք սինգլները անգլիական հիթ-շքերթներում առաջին հորիզոնականն են գրավել:


9. Ֆիլմում Ռոբ Ստարքի կնոջը մարմնավորած Ունա Չապլինը Չարլի Չապլինի թոռնուհին է:

10. Դեյեներիսի եղբոր` Վիզերիսի կերպարը մարմնավորած դերասան` Հարրի Լլոյդը Չարլզ Դիքենսի թոռան թոռան թոռն է:

11. Թեոնի կերպարը մարմնավորող Ալֆի Ալենը Լիլի Ալենի եղբայրն է: Վերջինս նույնիկ հատուկ երգ է գրել եղբոր համար: 

12.  Բրանի 13-ամյա ընկերոջը` Ժոեն Ռիդին մարմնավորող դերասանը` Թոմաս Բրոուդին, իրական կյանքում 23 տարեկան է:



13. Թեոնի քույր Յարան գրքի մեջ որպես «Աշա» է ներկայացվում:

14. Դոթրակիերեն լեզուն հատուկ ստեղծվել է ֆիլմի համար, ու այն բաղկացած է 3000 բառից:

15. Ահա այս տեսքն ունի Հոդորը՝ առանց մորուքի:


16. Սանսայի ու Արիայի կերպարները մարմնավորած դերասանուհիներն իրական կյանքում:


17. Ստանի Բարաթեոնի կերպարը մարմնավորած դերասան Ստեֆեն Դիլանը «Հարրի Փոթեր» ֆիլմում Թոմ Ռիդլ կերպարը մարմնավորած  դերասանի հայրն է:

18. Ջորջ Մարտինը Թիրիոնի դերի համար հենց սկզբում էլ Պիտեր Դինքլիջին էր ուզում ընտրել:

19. Պիտեր Դինքլիջը և Լենա Հիդին ընկերներ էին մինչև ֆիլմում նկարահանվելը: Դինքլիջը Լենային նույնիսկ օգնել է ստանալ Սերսեայի դերը:

20. Ջեք Գլիսոնը կամ Ջոֆրին «Բեթմեն. սկիզբը» ֆիլմում երեխայի դեր է խաղացել:


21. Էմիլիա Կլարկը, ով խաղում է Դեյներիսի դերը, իրականում շիկահեր չէ, սակայն նա ոչ թե ներկում է մազերը, այլ կեղծամ է կրում:


22. Սանսայի դերակատարուհին շիկահեր է, սակայն իր դերի համար նա ներկում է մազերը:


23. Ջորջ Մարտինը գրքի ավարտը բացահայտել է ֆիլմի պրոդյուսերներ Ուիսին ու Բենիոֆին, այնպես որ եթե նա չհասցնի գրքերն ավարտին հասցնել մինչև մահանալը նրանք իմանան պատմության ավարտը:

24. Ֆիլմի դերասաններից շատերը գիրքը չեն ընթերցել, կարծելով, որ եթե իմանան, թե ինչ է լինում իրենց կերպարի հետ, դա կարող է խանգարել իրենց դերին:

25. Էյմոն Տարգարիենը իրական կյանքում նույնպես կույր է:

26. Ֆիլմի առաջին եթերաշրջանից  հետո Ջոֆրիի կերպարը մարմնավորած Ջեք Գլիսոնը նամակ է ստացել Ջորջ Մարտինից, ով գրել էր նրան. «Շնորհավորանքներս, բոլորը ատում են քեզ»:

27. Ահա թե ինչ տեսք ունի Շունը՝ առանց մորուքի ու սպիի:


28. Նա նաև նկարահանվել է այս գովազդում:

29. Ջորջ Բուշի գլխատված գլուխը երևում է մի քանի տեսարաններում:


30. Առաջին սեզոնում գայլերի դերը հյուսիսային ինուիտների շներ են խաղացել, իսկ դրան հաջորդած մյուս սեզոններում գայլերն ավելացվել են համակարգչային թվային ծրագրերի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել