Tert.am-ը գրում է.

Մալայզիական կորած Boeing ինքնաթիռի որոնողական միջազգային գործողության մասնակիցները հինգշաբթի նորից նվազեցրել են որոնման գոտին Հնդկական օվկիանոսում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

Որոնման 75,4 հազար կմ/ք-ն հասցվել է 57,9 հազար կմ/ք-ի: Դա հնարավոր է դարձել նորից ազդանշաններ որսալուց հետո, որոնք օվկիանոսի հատակից հաղորդում է օդանավի ենթադրյալ «սև արկղը»:

Միացյալ որոնողական համակարգման կենտրոնից հայտնել են, որ համոզված են՝ որոնման կոորդինատները ճշգրիտ են, սակայն համոզվելու համար հարկավոր է սեփական աչքով տեսնել բեկորները: Մասնագետներն ասել են, որ վստահ են՝ շուտով գտնելու են օդանավը, սակայն խոստովանել են, որ դա բարդ առաջադրանք է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել