Ավանդույթի համաձայն` շատ տարիներ առաջ այս օրերին «Պառավի ուլեր»-ով սկսվեց տեղումների շարքը եւ այն շարունակվեց մոտ 20 ու ավելի օր: Մի աղքատ կին, որ հաշվել էր ձմռան օրերը, գիժ մարտը ճանապարհելու վերջին մի քանի օրը, որոշում է ուլերին սարը տանի՝ գարնան բարիքներից օգտվելու համար: Հանում է սարը եւ ասում. «Գնացին ձմռան ցուրտ օրերը, եկան տաք օրեր, ուլերիս սարը տանեմ եւ խոտ արածացնեմ»:

Ասում են՝ «Եղանակի մարդն» էլ զայրացավ, ու հենց պառավը ուլերին սարը հասցրեց, մի քանի օր շարունակ ուժեղ անձրեւներ սկսվեցին, եւ ուլերը չդիմանալով ցրտին՝ կոտորվեցին: Ըստ ավանդազրույցների` ասում են, որ հենց այս օրվանից հովիվները դաս են քաղել, եւ իրենց անասուններին սարն են տանում միայն ապրիլի վերջին, մինչեւ «պառավի ուլերը» ավարտվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել