Զարմանալի է, բայց, ցավալի փաստ. թե քաղաքական թիմերը, թե քաղաքական պայքարներում դիվիդենտներ հավաքած «աստղիկները» անցել են խորը ընդհատակ ու վարչապետի հրաժարակը կարծես պայթեցրեց ժողովրդի համար «պայքարողների» դիմակները: Հիմա բոլորը մտածում են՝ ինչպե՞ս հարմարվեն նոր կառավարության ղեկավարի ու նրա թիմի...:

Կտրվեց կտրուկ նաև քաղաքական գործիչների գրանտները՝  նրանք նույնպես իջել են ջրի հատակը, մինչև անցնի վարչապետի վտանգը:
Իսկ լրատվական դաշտում էլ չասեմ, որ բազում լայքեր բերած Տիգրան Սարգսյանի անունով նյութերը երգում են իրենց կարապի երգը ու շուտով բոլորը կրկին կանդրադառնան, թե ում լիֆը որ պաշտոնիայի սեղանին է մնացել ու ...:
Էլ չեմ ասում, որ «քաղաքական» հրաշալի քառյակից արդեն հայտարարությունները են հնչում, որ պատրաստ են մտնել կոալիցիա:
Այսինքն՝ կրկին կապացուցվի, որ քաղաքական թիմերի պայքարը զուտ իրենց շահի համար էր:
Ժողովուրդ ջան, եղունգ ունես, գնա գլուխդ քորի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել