Parliamentmonitoring.am-ն ամփոփում է ԱԺ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի միջանկյալ արդյունքները: Ըստ կայքի վիճակագրության՝ մարտի 31-ի դրությամբ «Հայաստանի հանրապետական կուսակցության» կողմ քվեարկությունները կազմել է ամբողջ քվեարկությունների 84.30%-ը: Մինչդեռ խմբակցության դեմ քվեարկությունը կազմել է ընդամենը 1.79%: ՀՀԿ-ն չի մասնակցել քվեարկությունների 4.58%-ին և ԱԺ նիստերից բացակայությունը կազմել է 9.19%. 

ՀՀԿ խմբակցության ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը Գալուստ Սահակյանն է (308 կողմ), ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը՝ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը (8 դեմ), իսկ ամենաշատը ձեռնպահ է քվեարկել Հակոբ Գառնիկի Հակոբյանը (6 ձեռնպահ): Ամենաշատը ԱԺ քվեարկություններին չի մասնակցել Մանվել Բադեյանը (չի քվեարկել 74 անգամ): 5-րդ գումարման Աժ նիստերից ամենաշատը բացակայել է Դավիթ Հարությունյանը (123 բացակա): Խոսրով Հարությունյանը ՀՀԿ խմբակցության ամենաշատը հարցեր հնչեցրած (56 հարց) և ելույթ ունեցած (40 ելույթ) պատգամավորն է:

Մանրամասներն այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել