Tert.am-ը գրում է.

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննարկող հանձնաժողովի նիստին միջազգային կազմակերպության կողմից հրապարակած տվյալները, որ քաղաքային տրանսպորտը պետք է շահագործվի 200-250 դրամով, կիրառման տեսանկյունից ընդունելի չէ նաև Երևանի քաղաքապետարանի կողմից. այս մասին Tert.am-ին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վահե Նիկոյանը։

«Մեծ աշխատանք է իրականացվել, աշխատանքի մանրամասները վերլուծվել են, ընթացքում նաև քաղաքապետարանն իր դիրքորոշումն է հայտնել, որ կիրառման տեսանկյունից այն թվերը, այսինքն՝ մեկ ուղևորի ուղևորափոխադրման արժեքը, որ ներկայացվեց, կիրառման տեսանկյունից մեզ համար էլ ընդունելի չէ, հաշվի առնելով բոլոր գործոնները»,- ասաց փոխքաղաքապետը։

Նա ընդգծեց, որ հանձնաժողովի նիստում որոշվել է արդեն միջոցներ ձեռնարկվել ծախսերը օպտիմալացնելու և լուծումներ գտնելու համար, որոնք ընդունելի կլինեն և՛ հասարակության համար, և՛ որոշ չափով իրական ծախսը կներկայացնեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել