Tert.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։

ԱԽ քարտուղարների առանձնազրույցից հետո երկու երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարները զեկուցել են Ա. Բաղդասարյանին և Ն. Պատրուշևին իրենց միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները: Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ:

Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը աջակցության և խնդրի կարգավորման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել