Tert.am-ը գրում է.

Ս. Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու նախագահությամբ տեղի է ունեցել երեցկանանց անդրանիկ հավաքը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հավաքի առիթով Հայաստանի թեմերից և Արցախից Մայր Աթոռ ժամանած 120 երեցկանայք նախ ներկա են գտնվել Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագին: Պատարագի սրբազան արարողությունից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում սկսվել է Երեցկանանց հավաքը: Բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն ընդգծել է առաջին անգամ գումարված երեցկանանց այս հավաքի կարևորությունը` նշելով, որ Ս. Աստվածածնի Ավետման տոնի խորհուրդը հոգեպարար մթնոլորտ է հաղորդել այս բացառիկ հանդիպմանը և տոնի հոգևոր խորհրդաբանությունն ավելի է հատկանշում երեցկանանց մասնակցությունն իրենց քահանա ամուսինների առաքելությանը:

Բացման խոսքից հետո «Երեցկնոջ դերակատարությունը հովվական կյանքում» թեմայով զեկույց են կարդացել Արագածոտնի թեմի Ոսկեվազ համայնքի հոգևոր հովիվ Տ. Զորայր քահանա Կարապետյանն ու երեցկին Զինարիկ Անտոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել