Tert.am-ը գրում է.

Հազարամյակների մեր պատմության բոլոր վճռորոշ պահերին հայ կինն ապացուցել է, որ իր փխրուն ուսերին կարող է տանել բոլոր դժվարություններն ու սատար կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Ուղերձում ասվում է. «Սիրելի մայրեր, քույրեր և կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Միայն մեզանում նշվող այս գեղեցիկ տոնը ձեզ մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերը հղելու ևս մեկ հրաշալի առիթ է: 
Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, որի հանդեպ խոնարհումը վերածվել է պաշտամունքի: Ու բնավ զարմանալի չէ, որ մայրության տոնը մենք նշում ենք Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել