Ընգեր Աշոտյան, նույն ինքը՝ ՀՀ գիտության կրթության Փառք Աստծո արդեն նախարարի պաշտոնակատար, ի՞նչ կասես սրա մասին: Մի անգամ էլ աչքովս ընկել էր նման բան ու նյարդայնացել էի, բայց մոռացել էի, որ այսօր այսպիսի բաներ կան: Հիմա տեսա ու հիմա հարցնում եմ՝ քեզ, օ այ ընգեր Աշոտյան, ի՞նչ կասես սրա մասին: Ոլորտը, որի պատասխանատուն ես, հարգելիս, ունի համեմատական վիճակագրություն, թե քննությունները արտագրություններով հաղթահարելու երևույթը ի՞նչ ծավալների է հասնում ՀՀ բուհերում: Օրինակ՝ ես էս հեռուներից լսել եմ, որ առնվազն երկու ԲՈՒՀում` Պոլիտեխնիկում ու Ագրարայինում մասսայական բնույթ է կրում, ավելին` ամբիոնի ղեկավարների բարձր հովանու ներքո: Դուք չե՞ք լսել նման բաներ: Ունեք որոշակի ուսումնասիրություններ դիպլոմային աշխատանքների, կուրսայինների, մագիստրական թեզերի վերաբերյալ: Նույնիսկ կայքեր կան, որոնք էդպիսի բաներ են վաճառում: Ի՞նչ եք կարծում: Մենք ի՞նչ շահագրգռվածություն պիտի ունենանք էդտեղ Հայաստանում երեխային կրթության բերելու: Շնորհակալ կլինեմ, եթե հրապարակավ պատասխանեք, քանզի վստահ եմ՝ համեստ հարցադրումներս շատերին կհետաքրքրի, ընկեր Աշոտյան: 
Ամեն դեպքում էս առիթով մի հատ էլ ոստիկանություն դիմեք: Կարող է պատահի էստեղ հանցագործության տարրեր կան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել